Մայիսի 31-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն «2012 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցի` «ՀՀ պաշտպանության նախարարություն» բաժնում ներկայացված խնդիրների եւ առաջարկությունների վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամներ, ինչպես նաեւ հրավիրված այլ անձինք: Խորհրդակցության արդյունքներով նախանշվեցին վերոհիշյալ խնդիրների լուծմանը եւ առանձին առաջարկությունների իրացմանն ուղղված հետագա քայլերը, ձեռք բերվեց պայմանավորվածություն նման ձեւաչափով քննարկումները պարբերական դարձնելու մասին:
ԱԺ մամուլի հաղորդագրություն