Ամերիկայի «Հայ Դատի» հանձնախմբի ներկայացուցիչ Քեյթ Նահապետյանը, ելույթ ունենալով Ամերիկայի միջազգային առևտրի հանձնաժողովի ժամանակ, կոչ է արել Վաշինգթոնին ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև նոր առևտրական պայմանագրերի կնքման ժամանակ Անկարայի առջև դնել Հայաստանի սահմանը բացելու նախապայմանը: Այս մասին նշել է ANCA-ի պաշտոնական կայքը:

«Մենք կոչ ենք անում Բարաք Օբամայի վարչակազմին երաշխավորել,որ Թուրքիայի հետ յուրքանչյուր առևտրական պայմանագիր կնքելու ժամանակ որպես նախապայման Անկարայից պահանջել հանել Հայաստանի անօրինական տնտեսական շրջափակումը, ինչպես նաև դադարեցնել Կիպրոսի օկուպացիան,որը ԵՄ անդամ է: Բացի դա Անկարայից պետք է պահանջվի անհապաղ դադարեցնել բոլոր արգելքները, որոնք Անկարան դրել է Հայաստանի և Կիպրոսի առջև առևտրի և ներդրումների բնագավառում»,- նշել է Նահապետյանը:

Քեյթ Նահապետյանը նաև նշել է, որ Թուրքիան արդեն ապացուցել է, որ կարող է հրաժարվել յուրաքանչյուր միջազային պայմանագրերի կատարումից: Որպես օրինակ նա բերել է 2009 թվականի հայ-թուրքական արձանագրությունները: