Այսօր կայացել է ԿԸՀ նիստ: Նիստում հաստատվել է, թե ինչ հաջորդականությամբ են  նախագահի յոթ թեկնածուների անունները լինելու   քվեաթերթիկի վրա:

Ըստ այդմ, քվեաթերթիկում թեկնածուների ազգանուններն ընդգրկված կլինեն հետևյալ հերթականությամբ` «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյան, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյան, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյան, անկուսակցականներ` Անդրիաս Ղուկասյան և Արման Մելիքյան, ՀՀ գործող Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյան, անկուսակցական Վարդան Սեդրակյան:

Մինչ նիստի սկսելը արդեն ԿԸՀ  իր ինքնաբացարկի դիմումն էր ներկայացրել «Ազգային Համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը: 

Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանը մինչ ԿԸՀ ինքնաբացարկի դիմում ներկայացնելը մեկօրյա հացադուլ էր անցկացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առջև: