Yelaket.am-ը գրում է․
Միջազգային հարաբերություններում չկան հավասար խաղացողներ, գործում է ջունգլիների օրենքը, ամեն մեկն իր համար։ Հաղթում է նա, ով ավելի ուժեղ է․ դա վերաբերվում է անգամ հումանիտար առաքելություններին, երբ սեփական երկրի շահերից ելնելով այս կամ այն պետությունն օգնություն է տրամադրում տուժողներին։ Դրա վառ արտացոլումն է Սիրիան, որտեղ և՛ ԱՄՆ-ն և՛ ՌԴ-ն պայքարում ու օգնություն են տրաադրում Սիրիացիներին՝ բացառապես սեփական շահերի պատճառով։
Արցախյան հակամարտությունն էլ բացառություն չէ, այստեղ էլ բացարձակ ազնվություն լինել չի կարող։ ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ միջազգային կառույցն է, որն այս պահին Արցախյան հարցի կարգավորման մասով մանդատ ունի։ Այս կառույցի անդամ պետությունների ներկայացուցիչների ներկայությամբ էլ 1994 թվականին կնքվեց հրադադարի պայմանագիրը, որով ասվում էր. «Ապահովել կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցումը` սկսած 1994 թվականի մայիսի 12-ի 00 ժամ 01 րոպեից»:
Այդ րոպեից հետո պատերազմը չի ավարտվել և էսկալացիան շարունակվել է։ Թարմ են, ապրիլյան քառօրյան, և հուլիսի 4-ին տեղի ունեցած դեպքերը։ Երկու օր առաջ Ադրբեջանը կրկին նախահարձակ եղավ, իսկ մեր կողմը պատասխան հարված տվեց, որի արդյունքում Ադրբեջանում քաղաքացիական բնակչությունն էլ տուժեց։ Ադրբեջանը խախտում է միջազգային բոլոր չափորոշիչները և ծանր հրետանին տեղադրում է բնակելի տարածքների մոտակայքում, այդ պատճառով մեր պատժիչ գործողությունների հետևանքով տուժում է նաև խաղաղ բնակչությունը, որի պատասխանատվությունը կրում է բացառապես ադրբեջանը։
Ի՞նչ է էսկալացիաների ժամանակ անում միջազգային հանրությունը
Դեկլարատիվ ելույքները փոխարինում են մեկը մյուսին։ .«Մենք անհանգստացած ենք», .«Խաղաղ բնակչությունը չպետք է տուժի»,.«Արցախյան հակամարտությունը չպետք է լուծվի զենքի ուժով» և այլն։
ԵԱՀԿ մինսկի խմբի անդամ պետություններն են՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։ Պետք է նշել, որ այս երեք պետություններն ամենաբարիդրացիական հարաբերությունները չունեն միմյանց նկատմամբ։ Ֆրանսիան և ԱՄՆ-ն սանկցիաներ են կիրառում Ռուսաստանի նկատմամբ, Ռուսաստանն տարբեր միջազգային հարթակներում և կոնֆլիկտներում իր պայքարն է մղում Եվրոպայի և ԱՄՆ-ի դեմ։ Այսպիոսվ՝ երեք պետութություն, որոնց հարաբերությունները բարիդրացիական չեն, փորձում են լուծել ուրիշ երկու պետության հակամարտություն։
Բավական է նշել, որ Ռուսաստանը, սեփական բիզնես և քաղաքական շահերից ելնելով, զենք է վաճառում և՛ Ադրբեջանին և՛ Հայաստանին, հետո հայտարարում է, որ Արցախի կոնֆլիկտը զենքով չպետք է լուծվի, իսկ ԱՄՆ-ը հայտարարությունները, ոչ մի կոնկրետ հասցեատեր չեն ունենում էսկալացիաների ժամանակ, չնայած ակնհայտ ապացույցների, որ Ադրբեջանական կողմն է դիմում սադրիչ գոռծողությունների, պարզ կդառնա, որ արդար խաղացողներ չկան և յուրաքանչյուրն իր շահն է հետապնդում, իսկ իրական քննարկումները տեղ չեն գտնում մամուլի հրապարակներում, որովհետև քննարկվում են սուրճի սեղանի շուրջ՝ գերտերությունների ներկայացուցիչներռի հանդիպումների ժամանակ։