ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփին խնդրել են միջամտել Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահների՝ ծրագրվածից երկար տեւած հանդիպմանը, որպեսզի կողմերը եզրափակեն բանակցությունները, սակայն «քննարկման թեմաները» չափից շատ էին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, փոխանցում է NBC-ը։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի առաջին հանդիպումը Համբուրգում ծրագրված 30 րոպեի փոխարեն 2․5 ժամ է տեւել։