Փող գտնել
Փող՝ թղթադրամ կամ մետաղադրամ գտնելը զանազան փորձանքների ու հիվանդությունների նախանշանն է։ Գտած փողը չի կարելի բարձրացնել գետնից ու տուն տանել։ Բայց եթե, այնուամենայնիվ, դուք վերցրել եք այդ փողը, անհապաղ ծախսեք այն որեւէ բարի գործի համար կամ էլ տվեք չքավորներին։
Քորոց գտնել
Եթե քորոց կամ որեւէ այլ կտրող-ծակող առարկա եք գտնում, զգույշ եղեք, դա վտանգավոր նշան է համարվում։ Հնարավոր է, որ այն պարզապես բացվել ու ընկել է ինչ-որ մեկի զգեստից, բայց չէ՞ որ այդ քորոցները նաեւ գործածվում են «սեւ կախարդանքի» համար։ Այնպես որ՝ անմեղ թվացող այդ առարկան կարող է հսկայական բացասական էներգիա ունենալ, ինչը կփոխանցվի ձեզ։
Ականջօղ գտնել
Ըստ ժողովրդական իմաստության՝ ականջօղերը կորչում են այն ժամանակ, երբ դրանք կրող կնոջ մոտ մեծ քանակությամբ բացասական էներգիա է կուտակվում։ Ականջօղը կորցնելու եւս մեկ պատճառ է կնոջը հմայությունների միջոցով նրա սիրեցյալից բաժանելու մտադրությունը։ Այնպես որ՝ գտած ականջօղը գետնից բարձրացնել ու, առավել եւս, այն տուն բերել ոչ մի դեպքում չի կարելի։
Սրբապատկեր գտնել
Եթե սրբապատկեր եք գտել, այն միանգամից տուն մի տարեք, բայց նաեւ դեն մի նետեք։ Պարզ չէ, թե ով է աղոթել այդ սրբապատկերի առաջ, գուցե այդ մարդը մեղքերի մեջ թաղված է եղել։ Արդյունքում այդ մեղքերը կարող են փոխանցվել ձեզ, եւ դո՛ւք կդառնաք դրանց պատասխանատուն։ Ավելի լավ է՝ սրբապատկերը հոգեւորականի տաք։
Դանակ գտնել
Դանակ գտնելը նշանակում է նախազգուշացում վտանգի մասին։ Այն վկայում է մոտալուտ սկանդալի, դավաճանության, արցունքների, վեճի կամ հարձակման մասին։ Այնպես որ՝ այդ վտանգներից խուսափելու համար դանակը գետնից մի բարձրացրեք։
Ձեռնոց գտնել
Իսկ, ահա, ձեռնոց գտնելը բարիք է խոստանում։ Եթե ձեռնոցը բնական կաշվից է պատրաստված, ուրեմն ձեզ ֆինանսական հաջողություններ են սպասվում։ Իսկ մեկ ձեռնոց գտնելը նշանակում է ճակատագրական հանդիպում, որը ձեզ հաջողություն է խոստանում։
Ժամացույց գտնել
Ժամացույց գտնելու մասին տարբեր նախանշաններ կան։ Ասում են՝ եթե ժամացույց ես գտնում, դա նշանակում է, որ կյանքումդ ինչ-որ կարեւոր բաներ ես բաց թողնում։ Կամ սխալ ես տնօրինում կյանքդ ու պետք է վերանայես քո առաջնահերթությունները։
Խաչ գտնել
Խաչ գտնելու նշանակությունը տարբեր կերպ է մեկնաբանվում։ Ոմանք վստահեցնում են, որ խաչը գտնողը քավելու է դրա նախկին տիրոջ մեղքերը։ Մյուսները վստահ են, որ դա խոստանում է Աստծու օրհնություն եւ երջանկություն։
Բանալի գտնել
Բանալի գտնելը նշանակում է, որ մարդու առաջ շուտով բազմաթիվ հնարավորություններ կբացվեն, ինչը կհանգեցնի հաջողության ու բարեկեցության։
Մատանի գտնել
Մատանի գտնելու մասին հակասական կարծիքներ կան։ Երիտասարդ աղջիկները, մատանի գտնելու դեպքում, կարող են շուտով հաջող ամուսնանալ։ Իսկ այլ մարդկանց մատանին դժբախտություն է խոստանում։ Այնպես որ՝ մատանի գտնելու դեպքում այն մի վերցրեք ու տուն մի տարեք։
Շղթա գտնել
Եթե դուք ոսկե կամ արծաթե շղթա եք գտել, ուրախանալու առիթ չկա։ Գտած շղթան վերցնելը կարող է սպառնալ որեւէ դժբախտությամբ կամ մենություն խոստանալ։
Թռչնի փետուր գտնել
Եթե փողոցում թռչնի գեղեցիկ փետուր եք գտնում, դա լավ նշան է, որը հաջողություն ու բարգավաճություն է խոստանում։ Բայց մի վերապահումով. փետուրը հաջողություն է բերում, եթե դուք տեսնում եք, թե ինչպես է այն ընկնում թռչնի վրայից։ Դա նշանակում է, որ բարձրագույն ուժերը հենց ձեզ են ուղարկում այդ նշանը։ Իսկ եթե այդ փետուրը պարզապես գետնին ընկած է, այն վերցնել խորհուրդ չի տրվում։
Հիմա, երբ դուք գիտեք, թե ո՛ր իրերը կարելի է վերցնել գետնից, իսկ որը՝ ոչ, դուք կկարողանաք ձեզ ու ձեր ընտանիքի անդամներին պաշտպանել բացասական էներգիայից։