Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մինչ օրակարգի հարցերին անդրադառնալը, աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետի նորանշանակ խորհրդականներին եւ օգնականին:
Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ ըստ այդմ, Վահագն Վերմիշյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Ճարտարապետ Վահագն Վերմիշյանը եղել է Ստեփանավան քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետը (1989-1991), Օրյոլի մարզի գլխավոր ճարտարապետը (2014-ից), ղեկավարել է մի շարք ընկերություններ:
Երեւանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնում է նշանակվել նաեւ Գոռ Վարդանյանը, ով կհամակարգի աշխատակազմի սպորտի բաժնի աշխատանքները: Խաչիկ Պողոսյանն էլ նշանակվել է Երեւանի քաղաքապետի օգնական՝ հասարակական հիմունքներով:
Քաղաքապետը նշել է, որ նրանցից ակնկալում է հետեւողական եւ արդյունավետ աշխատանք: