Աստղիկ Սաֆարյանը վայելում է ամառային հանգիստը Բարսելոնում: Իր Instagram-ում երգչուհին նոր լուսանկարներ է հրապարակել, որտեղ ներկայացել է կարճ տոպով եւ ջինսե տաբատով:
Լուսանկարներից մեկը նա մեկնաբանել է այսպես. «Ես եւ իմ բոյֆրենդը: Ես խոսում եմ իմ ջինսի մասին»:
Ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Աստղիկ Սաֆարյանը, խոսելով հանգստի մասին, ասել էր.
«Ամեն անգամ հանգիստս տարբեր է ստացվում․ մեկը մյուսից տարբերվում է, եւ դրանով էլ դառնում է հետաքրքիր։ Կարեւոր է, որ ունակ լինես գնահատել յուրաքանչյուր պահը։ Հանգիստս լիարժեք չի լինում, եթե այն ուղեկցված չէ երաժշտությամբ։ Երբ սկսում եմ համատեղել հանգիստն ու աշխատանքը, այդ ժամանակ եմ ինձ հանգիստ զգում։ Դա իմ անհատական հանգստի ձեւն է»: