Հ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանն ընդունեց Մխիթարյան Միաբանության ներկայացուցիչ Աբբահայր Տեր Եղիա Ծայրագույն վարդապետ Քիլաղպեանին և Ավանի Մխիթարյան վարժարանի տնօրեն Հոգեշնորհ Սերովբե վարդապետ Չամուրլյանին: Հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվեց նաև Վենետիկի Մխիթարյան Միաբանությունում ձեռագիր մատյաններ, վավերագիր նյութեր և արժեքավոր այլ փաստաթղթեր թվայնացնելու նպատակով սարքավորումներ ձեռք բերելու համար ՀՀ կառավարության կողմից տրամադրվող 53 500 000 ՀՀ դրամի օժանդակության ապահովման հարցը: