Այս թալիսմանները հին հնդկական թալիսմաններ են, որոնք քնած մարդուն պաշտպանում են չար ուժերից: Այս թալիսմանները, կախված փետուրների գույնից ու ձևից, կարող են երջանկություն ու ուրախություն բերել:
Ընտրեք ձեր նախընտրած գույնի թալիսմանը ու կարդացեք նշանակությունը:
1.Դուք սիրում եք խտացնել գույները, իսկ ցանկացած աննշան երևույթ ձեզ մոտ բուռն հույզեր է առաջացնում: Հույզերն արտահայտելը վատ չէ, սակայն պետք է կարողանաք հանգստություն պահպանել: Փորձեք կյանքին ավելի փիլիսոփայական տեսանկյունից նայել: Եթե կարողանաք այս ամենը կիրառել, ապա կստանաք այն, ինչի մասին երկար էք երազել:
2.Ձեզ մեծ փոփոխություններ են սպասվում: Հավաքեք ձեր բոլոր ուժերը, քանի որ շուտով կյանքը նոր էջից սկսելու հնարավորություն կստանաք: Ազատվեք մի շարք վատ սովորություններից, որպեսզի ձեր կայանքը ավելի լավը դարձնեք:
3.Ձեզ սեր է սպասվում կամ որևէ հաճելի բան: Դուք այս կյանքում շատ հիսաթափություններ եք ունեցել, սակայն շուտով ամեն բան կփոխվի: Այն, ինչ սպասվում է ձեզ, կարելի է վստահ երջանկություն անվանել: Սիրով ու հոգատարությամբ շրջապատեք ձեզ շրջապատողներին, իսկ կյանքը ձեզ, անպայման, կփոխհատուցի: