Մայիսի 31-ին տեղի է ունեցել Հայ Ազգային կոնգրեսի վարչության նիստ, որը վարել է Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:
Նիստում հաստատվել են կուսակցության վարչության եւ հանրապետական խորհրդի կանոնակարգերը: Հաստատվել են նաեւ կուսակցության ոլորտային հանձնաժողովների ցանկը եւ նրանց գործառույթները: Որոշվել է ձեւավորել հետեւյալ հանձնաժողովները.
- Տարածքային կառույցների աջակցման
- Տեղեկատվական-վերլուծական
- Տնտեսական եւ բնապահպանական հարցերի
- Իրավական հարցերի
- Արտաքին հարաբերությունների
- Կրթության, գիտության եւ մշակույթի
- Հանրային միջոցառումների կազմակերպման
Նիստում քննարկվել են նաեւ ներքաղաքական ոլորտին առնչվող հարցեր: