Sports.kz կայքը կազմել է Ղազախստանի առաջնության 14-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որտեղ ընդգրկվել է նաև Հայաստանի հավաքականի ու «Ակտոբեի» պաշտպանՌոբերտ Արզումանյանը: Ընդ որում Ռոբերտը հանդես է եկել իր համար անսովոր` աջ պաշտպան դիրքում:

Ահա ինչ գրում մարզական կայքը մեր ֆուտբոլիստի մասին.

«Վնասվածքից հետո կենտրոնական պաշտպանի դիրքից տեղափոխվելով աջ` «Ակտոբեի» հայազգի լեգիոները այս դիրքում բավականին համոզիչ է հանդես գալիս: Ընդ որում նա ոչ միայ հասցնում է իր պարտականությունները կատարել, այլ նաև միանում է գրոհներին: Երեկ նա գրավեց «Իրտիշի» դարպասը»:

ArmFootball.com