Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը անդարդարձավ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի այն հայտարարությանը, թե՝ իրենք ունեն հակամիջոց, որով կարող են խոցել հայկական «Իսկանդեր» համակարգերը և որ դրանք մոդելավորել են և ստացել դրական արդյունքներ:
«Զաքիր Հասանովը աչքի է ընկնում դասակի հրամանատարից էլ ցածր մակարդակի գիտելիքներով, ինչը դրսևորել է բազմիցս: Այստեղ ևս պարոն Հասանովը հեռու չի գնացել: «Իսկանդեր» համակարգի հրթիռներին խոցելը, մեղմ ասած, անհնար է որևէ ադրբեջանական համալիրով: Ադրբեջանի սպառազինության մեջ կա իսրայելական «Բարակ» ԶՀՀ, որը նրանք ցուցադրել են, խոսք էր գնում նաև ավելի թույլ համալիրների` «Երկաթե Գմբեթ»-ի ձեռքբերման մասին: Այս համալիրներից որևէ մեկը ի վիճակի չէ խոցել «Իսկանդեր»-ի հրթիռին: Զարմանալի է՝ աշխարհի ամենակատարյալ հակահրթիռային` «Ստանդարտ», «ԹՀԱԱԴ», «Փետրիոտ» համալիներ ունեցող ամերիկյան բանակի ներկայացուցիչները, տասնյակ մոդելավորումներ անցելուց հետո էլ վստահորեն չեն խոսում Իսկանդերիներին խոցելու մասին»,- նշեց Հովհաննիսյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: