Ինչ է պատմում «Աստղային տաղավարից» Զառա Արամյանը․
« Դե էն որ իմ ու երեխեքիս ձեռքերը սաղ կտրված են ու վերք, որովհետև կոնկրետ իմ տաղավարը բոլոր ռեկորդները խփեց։ Ոչ մեկին աչքաթող չենք արել, բոլորի համար կտրել ու բաժանել ենք։ Ես, Էլենս ու Գուրգենն իրար կողք կանգնած բաժանում էինք ու տեսնում բոլորի և՛ շոյված, և՛ բավարարված ժպիտները։
Ինձ ու երեխաներիս բախտ է վիճակել ծառայելու մարդկանց, ու մենք դա սիրով ենք արել։ Հետո էլ, ես ու երեխաներս մնացինք, որ աշխատողներին օգնենք։ Աստղերը գնացել էին արդեն։ Մենք էինք ու աշխատողները։ Սկսեցինք աշխատողներին օգնել։ Ես կոշիկներս հանել էի, որովհետև ձմերուկի «շիրայի մեջ չմփչմփում էի»։
Վերջացնելուց հետո երեքով եկանք տուն։ Ծիծաղում էինք՝ ճիշտ է, մենք այդքան մարդու ձմերուկ տվեցինք ու երջանկացած էինք, բայց ժամանակ չկար, որ ինքներս էլ համտեսեինք, չնայած մարդկանց ուտելուց մեզ կշտացած ու բավարարված էինք զգում։ Ասում էինք՝ մոտակա տարիներին ոչ ձմերուկ կկտրենք, ոչ կուտենք։
․․․Մտանք տուն, Արտաշն ասաց՝ ուուու՜, եկա՜ք, դե մի հատ ձմերուկ կտրենք, ուտենք․․․
Նյութի աղբյուրը՝ Hraparak.am