Soulpost.ru-ն ներկայացրել է, թե կենդանակերպի որ նշանների ներկայացուցիչներն են լավագույնը՝ սիրային հարաբերություններ սկսելու համար։

Ձկներ։ Կին Ձկները խորը զգացմունքներ ունեն։ Նրանք խորությամբ մտածում են ամենի մասին։ Սկզբնական շրջանում կարող են ամաչկոտ թվալ, սակայն այդ ընթացքում նրանք հետևում են այն ամենին, ինչ կատարվում է իրենց շուրջ։ Զգացմունքայնությունը Ձկներին իդեալական կին է դարձնում։ Նրանք միշտ հաշվի կառնեն ձեր զգացմունքները և երբեք չեն հարվածի ցավող հատվածին։ Նվիրվածությունը Ձկների բնավորության լավագույն գծերից մեկն է. եթե նա իր սիրտը ձեզ է նվիրել, կարող եք չանհանգստանալ. դուք միակն եք, ով կարևոր է նրա համար։

Աղեղնավոր։ Աղեղնավորներն անշահախնդիր են՝ այս բառի բոլոր իմաստներով։ Սեփական խնդիրները լուծելուց առաջ միշտ փորձում են լուծել մյուսների խնդիրները։ Չնայած երբեք չեն քննադատի ձեզ և չեն բարձրաձայնի թերությունները, Աղեղնավորները չափազանց քննադատական մոտեցում ունեն սեփական անձի հանդեպ։ Հարաբերություններում միշտ ուժեղ են, քանի որ մոտիվացված են, ցանկանում են հասնել նպատակին։ Նրանք ձեզ առաջ կղմեն, որպեսզի հասցնեք նրան ետևից։ Երբ Աղեղնավորը որոշի, որ սիրում է, հավատացեք, որ գրավել եք նրա սիրտը։ Նա կպայքարի ձեզ համար և կլինի ձեր կողքին ու ձեր կողմից։

Այծեղջյուր։ Սկզբնական շրջանում, քանի դեռ չեք ճանաչել նրան, կին Այծեղջյուրն ամաչկոտ ու փակ կթվա։ Նա միշտ հաջողության է ձգտում և ծանրաբեռնում իրեն. այս հատկություններն օգնում են Այծեղջյուրին իրեն շրջապատել արժանի մարդկանցով։ Ամենայն լրջությամբ են ընտրում նրանց, ում ժամանակ և ուշադրություն են հատկացնում։ Չնայած Այծեղջյուրը կարող է կամակոր լինել, նա առաջինը կլինի, ով կխոստովանի իր սխալները, եթե իսկապես դրանք թույլ տա։ Հենց անցնեք պատերի միջով, որոնք Այծեղջյուրը կառուցել է իր սրտի շուրջ, կնկատեք անհույս ռոմանտիկ կնոջ, ով խելագարի նման սիրահարված է ձեզ։