«2011 թվականից ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը «բաց ֆաքսեր» էր ուղարկում`ներկայացնելով թե ինչպես է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը յուրացրել «Նաիրիտ»-ի գումարները և ինչ վնասներ է հասցրել պետությանը: Այդ օրերին ևս ՀՀ վարչապետը զայրացած դիմեց դատախազություն: Երկու տարի է անցել, իսկ գործը դեռ «թաղային» քննիչների մակարդակով էր քննվում: Երեկ ՀՀ ոստիկանությունից «ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչ փուլում է գտնվում «ֆաքսերի գործը»: Պաշտոնապես հայտնեցին, որ ««Նաիրիտ» ՍՊԸ-ի նախկին գլխավոր տնօրենը, հանդիսանալով առևտրային կազմակերպության ծառայող, իր լիազորություններն ընկերության շահերի համար օգտագործելով 2003թ. հունվար ամսին կնքել է անհիմն համաձայնագիր, որով հետագայում պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի հասնող վնաս: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն»: Փաստորեն, գործը բարդում են գործարանի նախկին գլխավոր տնօրենի գլխին, իսկ վարչապետն էլի «պլստաց»»,- գրել է «Ժողովուրդը», որի ամբողջական հրապարակմանը կարող եք ծանոթանալ թերթի այսօրվա համարում:
Տիգրան Սարգսյանը «պլստաց»


