Կադրային վերադասավորումների ամենաքննարկվող թեման ՀՀ վարչապետն է:
Գրվեց, թե Տիգրան Սարգսյանին առաջարկ է եղել վերադառնալ ԿԲ, սակայն նա նախընտրել է ոչինչ, քան վերադառնալ հետ: ԿԲ կուրացիան շարունակում է իրականացնել Տիգրան Սարգպանը, սակայն ԿԲ-ում բացասական վերաբերմունք կա նրա նկատմամբ, ինչն այլևս չեն էլ թաքցնում: Սա պայմանավորված է վարչապետի ու Ջավադյանի սրված հարաբերություններով: Ըստ նույն աղբյուրների, ԿԲ-ում խուսափում են անգամ շրջանառել Տ. Սարգսյանի անունը: Ասում են` բացահայտ արտահայտվում է ԿԲ խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը,-գրում է «Հրապարակը»:


