Լեհաստանում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ինքնաթիռի բեկորներ են հայտնաբերվել, տեղեկացնում է PAP գործակալությունը:
Ինչպես ասել է որոնողական խմբի անդամ Դարիուշ դե Լորմը, Ներքին Հելմ քաղաքի մոտ ամերիկյան Airacobra կործանիչի բեկորներ են հայտնաբերվել:
«Դաշտում երկօրյա աշխատանքի արդյունքում հավաքված բեկորներով մենք ինքնաթիռը նույնականացրել ենք Airacobra կործանիչի հետ: Դա ամերկյան ինքնաթիռ է, որ մատակարարվում էր Բրիտանիային, և որով թռչում էին ռուսները»,- ասել է Դարիուշ դե Լորմը՝ նշելով, որ դա թվով 3-րդ Airacobra ինքնաթիռն է, որ պատերազմից հետո հայտնաբերվել է Լեհաստանի տարածքում: