Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեջ: Այս մասին գրում է թերթը` նշելով, որ գործը նախաքննության փուլում:
Գործի հետ կապված` ոստիկանությունը որոշ մանրամասներ է ներկայացրել:
Ըստ այդմ` շուրջ 10 համայնքների ղեկավարներ կեղծ տեղեկություններ են ներկայացրել մարզպետարանի գյուղվարչություն. ներկայացրել են վառելիք ստացող շահառուների վերաբերյալ կեղծ հաշվետվություններ, որոնց միջոցով բնակչության համար նախատեսված 174 820 լիտր դիզվառելիքը չի բաշխվել և սուբսիդավորման համար նախատեսված մոտ 15 733 800 դրամ գումարը հափշտակվել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ մասի 1-ին կետերով:
Քրեական գործը կքննվի հատուկ քննչական ծառայությունում:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» օրաթերթի` 01.06.2013թ. համարում:


