«Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինին մեկնաբանել է Լեոնարդո Բոնուչիի` «Միլան» տեղափոխությունը և նշել, որ դա մեծ կորուստ չէ ակումբի համար.
«Բոնուչիի հեռանալը մեծ կորուստ չէ «Յուվենտուսի» համար:
Իհարկե, ես չէի սպասում, որ դա տեղի կունենա, բայց նախևառաջ չէի մտածում, որ Բոնուչին կտեղափոխվի հենց «Միլան»:
Բայց եթե մենք առողջ լինենք, խնդիրներ չենք ունենա, չնայած մեկ ուրիշ կենտրոնական պաշտպանի կարիք, ամեն դեպքում, կունենանք, քանի որ Բարցալին և Բենատիան ժամանակ առ ժամանակ պետք է հանգստանան»,- Կյելինիի խոսքերն է փոխանցում «La Gazzetta dello Sport»-ը:
Հիշեցնենք` Լեոնարդո Բոնուչին թուրինյան ակումբում 7 տարի անցկացնելուց հետո տեղափոխվեց «Միլան»: