Ռուսաստանի համար կարևոր է Հայաստանի ձգտումը ինտեգրվելու Մաքսային միությանը: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ Մինսկում հանդիպման ժամանակ: Այս մասին գրում էРиа Новости գործակալությունը:
«Հայաստանը ցանկանում է մասնակցել այդ(Մաքսային միությանը) և մեզ համար է դա կարևոր, ուղղակի պետք է գտնել այդպիսի համագործակցությանը համապատասխան ձևաչափ»,- նշել է Մեդվեդևը:
Տիգրան Սարգսյանը պատասխանել է, որ Երևանը ունի հստակ դիրքորոշում և ոչ մի կասկածներ չկան: « Արդեն այժմ տեխնիկական մակարդակի վրա պետք է ամեն ինչ որոշել թե ինչպիսի արագությամբ և ինչ քայլերով շարժվել առաջ»,- նշել է նա:
Հայաստանի վարչապետը նաև ավելացրել է, որ Մինկում Եվրասիական տնտեսական ընկերակցության ղեկավար Վիկտոր Խրիստենկոի հետ քննարկել է Մաքսային միություն ինտեգրացիայի հուշագրի մասին հարցեր: ՀՀ վարչապետը նաև ավելացրել է, որ պետք է պատրաստել հուշագրերը, համաձայնեցնել այն նախագահների հետ և ստորագրել:
Սարգսյանը Մեդվեդևին պատմել է նաև Ռոսատոմի ղեկավար Սերգեյ Կիրիենկոի մասին բանակցությունների մասին: «Մենք քաջ ենք գիտակցում նոր ատոմային էլեկտրոկայանի կառուցման ֆինանսավորման հարցը»,- նշել է ՀՀ վարչապետը և ավելացրել, որ Կիրիենկոի հետ քննարկել է հարցեր այն մասին, որ անհրաժեշտ է` Հայաստանը դուրս գա ֆինանսական շուկա էլեկտրակայանի համար ռեսուրսներ ձեռք բերելու համար: