1. Լինել գեղեցիկ։ Առաջին պատասխանը, որն կանցնի տղամարդկանց մեծ մասի մտքով, եթե հարցնեք, թե ինչ կնոջ հետ կցանկանային հարաբերություններ սկսել։ Տղամարդիկ, ինչպես գիտեք, սիրում են աչքերով ու կնոջ տեսքը նրանց համար միանգամայն կարեւոր է։ Ճաշակի մասին, ինչպես գիտեք, չեն վիճում, ու գեղեցկության մասին յուրաքանչյուրը սեփական պատկերացումն ունի։ Բայց այն, որ կինը պետք է լինի կոկիկ ու խնամված, թերեւս միանշանակ է յուրաքանչյուր տղամարդու համար։
2. Սիրել տղամարդուն։ Տղամարդկանց մեծ մասի համար կարեւոր է վստահ լինել իրենց ընտրյալի ոչ շահադիտական զգացմունքներում։ Որպեսզի կինը սիրի նրան նրա մարդկային հատկանիշների ու առնականության համար, այլ ոչ թե կարգավիճակի, ավտոմեքենայի կամ էլ դրամապանակի համար։
3. Հարգել նրա ազգականներին։ Կոնֆետային-ծաղկեփնջային փուլում տղամարդը կարող է վստահեցնել, որ իր համար միեւնույն է, մտերիմները կհավանեն իր ընտրությունը, թե ոչ։ Բայց իրականում դա շատ կարեւոր է նրա համար։ Տղամարդը չի կարող երջանիկ լինել, եթե նրա մտերիմները անընդհատ գզվռտվեն, իսկ ինքն էլ հայտնվի երկու կրակի մեջտեղոմ։ Դրա համար էլ որքան էլ հակասական զգացմունքներ տածեք ամուսնու ընտանիքի հանդեպ, պետք է փորձեք հարթել ձեր հարաբերությունները։
4. Վերահսկել զգացմունքները։ Հիստերիկ կինը, որը խանդում է յուրաքանչյուր պատեհ ու անպատեհ առիթով, տեսարաններ սարքում, երբեք տղամարդու համար իդեալ չի դառնա։ Հանգստությունը, սեփական արժանապատվության զգացմունքն ու սուր անկյունները հարթելու կարողությունն են այն հատկանիշները, որոնք պետք են ընտանիքում։
5. Հավատարիմ լինել։ Ամենայն հավանականությամբ՝ դավաճանության վախը տղամարդկանց մոտ խորքային հարթությունում է գտնվում, չէ՞ որ, ի տարբերություն կնոջ, նա երբեք չի կարող վստահ լինել, որ դաստիարակում է իր սեփական երեխային։ Բայց ժամանակակից տղամարդու համար կարեւոր է ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեկան հավատարմությունը։ Այսինքն՝ կնոջ աջակցությունը նրա բոլոր որոշումներին, ինչպես ասում են՝ ե՛ւ ուրախության, ե՛ւ տխրության մեջ։ Նրա համար կարեւոր է իմանալ, որ կինը չի լքի իրեն դժվարին պահերին ու չի դավաճանի։
6. Հեշտ բնավորություն ունենա։ Հին ասացվածք կա «Կինը պետք է առողջ լինի, իսկ քույրը՝ հարուստ»։ Առողջական խնդիրներից, իհարկե, ոչ ոք ապահովագրված չէ։ Իսկ ահա անընդհատ դժգոհող ու սղոցող կին նույնիսկ թշնամուն չես մաղթի։ Դրա համար էլ իդեալական կինը նա է, ով թեթեւ ու ուրախ խառնվածք ունի։