Ամբողջ մեկ տարի Քրիստինա Ագիլերան լսում էր քննադատության խոսքեր իր հասցեին չափիս դուրս գիրության պատճառով: Երգչուհին ստիպված էր նշել, որ իրեն շատ հարմար է այդ քաշով, սակայն այնուամենայնիվ նա չդիմացավ ճնշմանը և որոշել է ազատվել ավելորդ քաշից: Այս մասին գրում է ladynews-ը:

Երկու ամսվա ընթացքում երգչուհին նկատելիորեն նիհարել է: Ինչպես հայտնի է դարձել այդ ամենի համար նա պարտավոր է The Fresh Diet կազմակերպությանը, որը պահավոել է երգչուհուն համեղ և առողջ սնունդ ամեն օր:

Ավելորդ քաշից ազատման վրա երգչուհին աստղային գումարների հետ համեմատած շատ քիչ փող է ծախսում ընդամենը 1400 դոլար ամսական:

Փոփ երգչուհու օրվա ռեժիմը այսպիսի տեսք ունի մրգերով վարսակի շիլա նախաճաշին, տաք աղցան ճաշին և թյունոս(ձուկ) ընթրիքին: Չնայած որ Ագիլերան դիետա է պահում, սակայն նա իրեն չի զրկել նաև դիսերտից, որը խնձորով կարկանդակն է: Միջինը նա օրական շուրջ 1600 կալորիա է օգտագործում:

Իհարկե երգչուհին չի սահմանափակվել միայն դիետայով նա հաճախում է նաև սպորտ դահլիճ և զբաղվում յոգայով: