Tert.am Life-ը գրում է.
Երգչուհի Իջինը Երևանում է։ Տեսահոլովակի ծանրաբեռնված աշխատանքներից հետո նա, ավանդույթը չխախտելով, մեկ շաբաթով եկել է հանգստանալու։ Tert.am Life–ի հետ զրույցում այս մասին հայտնում է Իջինը։
«Միշտ ամեն ամառ գալիս եմ Երևան հանգստանալու։ Առանց Երևանի չեմ կարող։ Այս տարի ընտանիքով նաև այլ պատճառով ենք եկել։ Հուլիսի 31–ին հայիկիս ծննդյան օրն է։ Նա շուրջ 3 տարի է, ինչ Երևանում չէր եղել։ Պատճառը ֆինանսական էր։ Այս տարի քրոջս և մայրիկիս հետ որոշեցինք իրեն անակնկալ անել և տոմսեր գնել։ Հայրիկս տեղյակ էր, որ գալու էի, բայց չգիտեր, որ իր համար էլ եմ տոմսեր գնել։ Երբ ասացի իրեն, չեք պատկերացնի ինչպես արձագանքեց։ Շատ էր ուրախացել։ Նրա համար դա մեծ անակնկալ էր։ 31–ին ենք կնշենք իր ծննդյան տարեդարձը»,– ասաց Իջինը։
Խոսելով հանգստի մասին, երգչուհին նշեց, որ այս տարի հանգիստը սկսել է Երևանից։ «Առաջին կանգառը Երևան է։ Մի շաբաթ կմնամ այստեղ, հետո ուզում եմ մի քանի օրով մեկնել Գերմանիա կամ Իտալիա։ Բայց դեռ չեմ որոշել` որտեղ։ Սիրում եմ շրջագայել։ Ինձ համար հետաքրքիր է տարբեր երկրներում լինել և ծանոթանալ իրենց մշակույթին ու տեսարժան վայրերին։ Ինձ համար հանգիստը միայն լողափին պառկելը չէ։ Բայց լիաթոք կարողանում եմ հանգստանալ Երևանում, քանի որ այստեղ են գտնվում իմ հարազատները, որոնց հետ ժամանցը շատ հաճելի է»,– նշեց նա։
Օրեր առաջ երգչուհին նոր տեսահոլովակ էր թողարկել, որը կոչվում է «Вдыхай мой воздух»։ Տեսահոլովակի մասին Tert.am Life–ը պատմել էր։ Իջինից հետաքրքրվեցինք` ինչ արձագանքներ է ստացել և ինչպես է ընդունվել այն իր երկրպագուների կողմից։ «Այս տեսահոլովակում ես ուրիշ կերպարի մեջ էր։ Սա ինձ համար նորություն էր։ Մեծ աշխատանքներ ենք տարել։ Այն յութուբում մի ժամվա ընթացքում բավականին շատ դիտում է ապահովել։ Իսկապես, չէինք սպասում նման արձագանքի։ Ընկերներիս, հարազատներիս, երկրպագուներիս կողմից դրական արձագանքներ եմ ստացել, որի համար շատ շնորհակալ եմ իրենց։ Նրանք միշտ ինձ աջակցում են և քաջալերում։ Ի զարմանս ինձ, որ ես միշտ պատրաստ եմ լսել բացասական մեկնաբանություններ, այս անգամ դեռ չեմ լսել։ Հատկապես, որ Հայաստանի համար այս տեսահոլովակը մի փոքր համարձակ էր, մտածում էի մարդիկ կքննադատեն, բայց` ոչ։ Դրա համար շատ ուրախ եմ»,– եզրափակեց Իջինը։