Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի դաժան սպանության գործով ձերբակալվածը նրա որդին է: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը:

Աղբյուրի տեղեկություններով՝ ձերբակալվածը Նորայր Սիմոնյանն է:

Ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ հուլիսի 25-ին ժամը 23.30-ի սահմաններում Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 52-ամյա Մանուկ Սիմոնյանի դիակը՝ փաթաթված եւ կապկպված:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական եւ օպերատիվ-որոնողական համատեղ գործողությունների ընթացքում առաջ են քաշվել եւ ստուգվել մի շարք վարկածներ: Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել սպանության շարժառիթի եւ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակի վերաբերյալ: Մեկ անձ ձերբակալվել է: