Kefline.ru-ն գրում է, որ Ցուլերն իդեալական զուգընկերներ են։ Նրանց հատուկ է զգացմունքայնություն, կամակորություն, ռեալիստական մոտեցում կյանքի նկատմամբ։ Կայքը ներկայացրել է 8 պատճառ, թե ինչու են Ցուլերն իդեալական՝ հարաբերություններ սկսելու համար։

1. Հանգիստ են։ Ցուլերը նման չեն մարդկանց, ովքեր զայրույթի պահին պատրաստ են այրել իրենց շրջապատող ամեն բան։ Նրանք հազվադեպ են վեճերի մասնակից դառնում, հիմնականում պահպանում են հանգստությունը և երբեք չհիմնավորված հիստերիա չեն բարձրացնում։ Ցուլերի շրջապատում մարդիկ իրենց լավ են զգում, քանի որ նրանք վստահություն, հանգստություն են ճառագում։

2. Նվիրված են։ Ցուլերը երկարատև, կայուն հարաբերությունների կողմնակից են։ Գրեթե երբեք չեն հանդիպում մեկանգամյա սեռական հարաբերության համար։ Նրանք «հին դպրոցի» ներկայացուցիչներ են։ Զուգընկերներին ուշադիր են ընտրում, սկսում են լուրջ հարաբերություններ կառուցել միայն այն ժամանակ, երբ 100 տոկոսով վստահ են։ Մարդկանց միշտ դիտարկում են այն տեսանկյունից, թե արդյո՞ք վերջիններս կկարողանան երկար տարիների զուգընկեր դառնալ իրենց համար։ Ցուլերը հավատարիմ են։

3. Կրքոտ են։ Եթե ձեր զուգընկերը կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ է, երբեք չեք դժգոհի ձանձրույթից, միօրինակությունից։ Նրանց համար սեռական հարաբերությունը սիրո բարձրագույն արտահայտություն է, և ոչ թե՝ մեխանիկական շարժումների համախումբ։

4. Համառ են, վճռական։ Նույնիսկ կյանքի դժվար պահերին, երբ կյանքը Ցուլին հարված է հասցնում հարվածի ետևից, նա հրաժարվում է հանձնվել։ Եթե նրանց որևէ բան չի բավարարում, դա դառնում է նրանց գլխավոր մոտիվացիան։

«Հանգստություն պահպանիր և շարունակիր պայքարել». այս բառերը լավագույնս բնորոշում են Ցուլերի մոտեցումը։ Նրանք համառորեն շարժվում են դեպի սեփական նպատակի իրականացում, նույնիսկ, եթե բոլորն ասում են, որ ոչինչ չի ստացվի։ Այս դեպքում արթնանում է Ցուլի կամակորությունը։ Իհարկե, այս հատկությունը երբեմն կարող է նյարդայնացնել մարդկանց։

Դուք Ցուլին խորհուրդ եք տալիս, թե ինչու չի կարելի անել հերթական ամբիցիոզ հիմարությունը, իսկ նա ամեն դեպքում անում է դա։ Բայց երբեմն նրանք իսկապես իրավացի են և հասնում են իրենց ուզածին։

5. Կարողանում են պաշտպանել սիրելիներին։ Ցուլերն ուժեղ են, բայց նաև՝ լռակյաց։ Դժվար իրավիճակների բախվելու դեպքում չեն վախենում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել։ Եթե որևէ մեկը նեղացնի Ցուլի համար կարևոր մարդու, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչը նախ՝ կհանգստացնի սիրելիին, ապա՝ կպատժի նրան նեղացնողին։

Սեփական կարծիքն արտահայտելիս Ցուլը չի թաքցնում իրականությունը, բայց կարողանում է այն տակտիկապես ճիշտ մատուցել։

6. Ռացիոնալ են, պրագմատիկ։ Ցուլն աշխարհը տեսնում է այնպիսին, ինչպիսին այն կա։ Նա երկնքում չի սավառնում։ Ցուլերը կարողանում են ռեալ նպատակներ դնել իրենց առաջ և հասնել դրանց։

Առանձնանում են տրամաբանական, ռացիոնալ մտածողությամբ։ Ցուլերը գնահատում են կայունությունն ու կանխատեսելիությունը։

7. Կարողանում են գնահատել կյանքի հրաշալի կողմերը։ Ցուլերը կարողանում են գնահատել այս աշխարհի գեղեցկությունը։

8. Ցուլերը ստեղծագործ մարդիկ են, ովքեր մեծ սիրտ ունեն։ Ցուլերը կարողանում են իրենց դրսևորել արվեստի բնագավառում։