Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Կենդանաբանական այգուց չորս՝ 2 սև և 2 սպիտակ կարապ են տեղափոխվել Կարապի լիճ:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի կապակցությամբ սա ինքնատիպ ու հաճելի անակնկալ էր ոչ միայն փոքրերի, այլև, ինչու չէ, նաև մեծերի ու մայրաքաղաքի հյուրերի համար:
Կարապները լճում կապրեն մինչև տարեշրջանի ավարտը: Նրանց խնամքով զբաղվելու են Երևանի կենդանաբանական այգու մասնագետները, ովքեր, ի դեպ, հորդորում են սեփական նախաձեռնությամբ չկերակրել կարապներին: Այդ մասին նաև հուշում են լճին հարակից տեղադրված ցուցանակները: