Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Պառավաքար գյուղի պաշտպանական դիրքում հուլիսի 28-ին, Ադրբեջանի զինուժի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել:
Վիրավորվածը Պառավաքար գյուղի բնակիչ 41-ամյա Արթուր Մայրանյանն է:
Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը նշել է, որ կոտրվել են զինծառայողի թևի ոսկորները, այս պահին վիճակը բավարար է, նրան տեղափոխել են Բերդի զինվորական հոսպիտալ:
Գյուղապետի տեղակալ Սարգիս Մարգարյանն էլ նշեց, որ գնդակը վնասել է Արթուրի ձեռքը եւ մեջքի փափուկ հատվածը: «Քանի որ վիրահատության կարիք կար, քիչ առաջ Բերդի զինվորական հոսպիտալից տեղափոխել են Երեւան: Այստեղ համապատասխան տեխնոլոգիան չկա վիրահատության համար»,-ասաց նա՝ հավելելով, որ վիճակը նորմալ է:
Նշենք, որ Արթուր Մայրանյանը երկու անչափահաս երեխաների հայր է, ընտանիքի միակ կերակրողը ունի ծեր ծնողներ, ամուսնացած է ունի երկու դպրոցահասակ երեխա՝ տղա եւ աղջիկ: