Ի՞նչն է առավել կարևոր տան խոհանոցում: Գեղեցիկ դիզա՞յնը, ժամանակակից տեխնիկա՞ն, թե՞ բազմաֆունկցիոնալությունը: Համաձայնեք՝ այստեղ երևի կարևոր է ամեն դետալը:
Ռուսական AdMe.ru կայքն առանձնացրել է ժամանակակից խոհանոցային տեխնիկայի անփոխարինելի նմուշներ, որոնք կարող են վերածել ձեր խոհանոցը շեֆ խոհարարի դարբնոցի.
Նորարարական հենակ գդալների և կափարիչների համարԱյս հարմարավետ հենակները կարող են հեշտությամբ լուծել կափարիչների ու գդալներից ծորացող յուղի խնդիրը, որոնք այդքան նյարդայնացնում են գրեթե ամեն տնային տնտեսուհու:
Փափուկ մթերքի համար նախատեսված հատուկ դանակ: Ձեռքի սպայսերն արագ և հարթ կկտրատի փափուկ մթերքը, միրգը և բանջարեղենը: Հատկապես դրանով հարմար է մանրացնել կանաչին:
Սիլիկոնե փակիչներ
Այս ամուր սիլիկոնե փակիչները կազատեն ձեզ սառնարանում մթերք պահելու դժվարություններից: Դրանք հարմար են տարբեր չափսի մթերքների համար:
Մթերքը լվանալու և կտրատելու ունիվերսալ տախտակ
Այս տախտակն իսկական գտածո է ցանկացած տանտիրուհու համար: Ծալվող տարրայի մեջ հնարավոր է լվանալ մթերքը, իսկ անմիջապես տախտակի վրա մանրացնել այն: Արագ է և հարմար:
Գդալներն ու պատառաքաղները հեշտորեն լվանալու հարմարանք
Այս խոզանակի շնորհիվ գդալների և պատառաքաղների լվացումը ձեզանից կխլի շատ քիչ ժամանակ և կլինի շատ ավելի արդյունավետ:
Սխտոր ճզմելու ժամանակակից սարք
Սա սխտոր ճզմելու սարքի նոր ունիվերսալ տարբերակն է: Ուշադրություն հրավիրենք այն փաստի վրա, որ այն լվանալը շատ ավելի դյուրին է:
Միրգ-բանջարեղեն եփելու հատուկ քամիչ սարք
Եփեք մանր բանջարեղենն ու մրգերն այս քամիչի մեջ: Ոչ մի ավելորդ ջուր: Ամեն բան պարզ է ու արագ:
Կանաչի պահելու ունիվերսալ տարրաներ
Այս հարմարանքի շնորհիվ կանաչին պահելը շատ ավելի դյուրին է դառնում: Դրանք ավելի երկար են մնում՝ շնորհիվ ներսում կուտակված ջրի, այն հարկավոր է ժամանակ առ ժամանակ ավելացնել տարրաների մեջ:
Տախտակ՝ ամրացված աղբամանով
Իսկական օգնական յուրաքանչյուր տանտիրուհու համար, հատկապես նրանց, ովքեր սիրում են ճաշ պատրաստել հեռուստացույցի առաջ: