Հայտնի է դարձել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության կողմից ֆուտբոլիստների համար նախատեսված բոնուսային ծրագրի մանրամասները:
Չեմպիոնների լիգայում կամ Անգլիայի առաջնությունում հաղթելու դեպքում ֆուտբոլիստները կստանան երկուական միլիոն ֆունտ ստերլինգ յուրաքանչյուր մրցաշարի համար: Անգլիայի գավաթակիր դառնալու համար խաղացողները կստանան 90-ական, Անգլիական Լիգայի գավաթում հաղթանակը նրանց կբերի հավելյալ 70 հազար:
Տվյալ բոնուսները նախատեսված են միայն 2017-2018 մրցաշրջանի համար,- հաղորդում է «The Sun»-ը:
Հայտնի է, թե որքան ՄՅՈւ-ի ֆուտբոլիստները կստանան ՉԼ-ում կամ ԱՊԼ-ում հաղթելու դեպքում
