«Մեծ Սաղավարտի» մրցաշարերի 38-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը շնորհավորել է երկրպագուներին Սևամորթ կանանց աշխատանքի հավասարաչափ վարձատրման օրվա կապակցությամբ:
Աշխարհի նախկին «ռակետը» հղիության պատճառով ժամանակավորապես դադարեցրել է իր ելույթները: Սերենայի և ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանի երեխան կծնվի աշնանը:
«Հուլիսի 31-ը Սևամորթ կանանց աշխատանքի հավասարաչափ վարձատրման օրն է: Սևամորթ կանայք մեր հասարակության հիմնաքարն են, նրանք ֆենոմենալ են և արժանի են հավասարաչափ վարձատրման»,- թվիթերյան իր էջում գրել է ամերիկուհին:
Սևամորթ կանայք մեր հասարակության հիմնաքարն են. Սերենա Ուիլյամս
