Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը վերականգնվել է վնասվածքից:

Ինչպես տեղեկացնում է «AS»-ը, գերմանացի ֆուտբոլիստն արդեն վերսկսել է մարզվել ընդհանուր խմբի հետ: 27-ամյա կիսապաշտպանը վնասվածքի պատճառով բաց էր թողել մադրիդցիների երկու հանդիպումներ: Հյուսիսամերիկյան շրջագայության վերջին խաղում «Ռեալը» կհանդիպի ՄԼՍ-ի աստղերի հետ:

Նախորդ մրցաշրջանում Կրոսը մասնակցել է Իսպանիայի առաջնության 29 հանդիպման, խփել երեք գնդակ և կատարել 12 արդյունավետ փոխանցում: