ԱՄՆ-ում Կոլումբիայի համալսարանի ստոմատոլոգիայի պրոֆեսորի բացահայտումը ցնցել է գիտական աշխարհը: Պարզվում է, որ ատամները հնարավոր է աճեցնել ցանկացած տարիքում: Այն թույլ է տալիս հրաժարվել իմպլանտներից և պրոթեզներից:
Նրանք , ովքեր ծանոթ են իմպլանտի բարդություններին և պրոթեզի անհարմարությանը, կհասկանան, թե սա ինչ կարևոր, գիտական լուրջ բացահայտում է: Այժմ մարդիկ կարող են աճեցնել իրենց ատամներն ինքնուրույն:
Ինչպե՞ս աճեցնել ատամները
Բժիշկը մշակել է ատամի աճեցման տեխնոլոգիա ուղղակիորեն դատարկ խոռոչում և այս մեթոդը հեղափոխական դեր է խաղացել ստոմատոլոգիական աշխարհում:
Ջերեմի Մաոն բնական հումքից պատրաստեց կարկաս, որը ձևով նման է իսկական ատամի և նրա մեջ տեղադրեց աճի խթանիչ:
Փորձարարական աշխատանքները կատարեց պրոֆեսորը կենդանիների վրա՝ վերջիններիս ատամների դատարկ խոռոչում տեղադրելով ստիմուլյատորը՝ ստացավ իր սպասած արդյունքը:
Մաոի մեթոդով հիվանդի ծնոտը իմպլանավորվում է կապրոլակտոնի և հիդրօքսիապատիտի միջոցով, որոնք համարվում են համարվում են համատեղելի պոլիմերներ: Այդ կարկասը ստանում են եռաչափ տպագրության միջոցով: Նրա բաղադրությունը հարուստ է 200 միկրոմերտ տրամագծով լցված հատուկ միացություններով(stromal-derived factor-1, SDF1) , որոնք խթանում են մորֆոգեն ոսկրային հատուկ սպիտակուցների բջիջների աճին(bone morphogenetic protein-7, BMP7):
Պրոֆեսոր Մաոի բացահայտման արդյունքում այժմ հնարավորություն է տրվում 9 շաբաթում աճեցնել ատամն անմիջապես պացիենտի բերանում: