ԱՄՆ Սաութ Փասադենա քաղաքի բնակիչ Արամազդ Անդրեասյան ավագը, որը մեղադրվում է իր 5-ամյա որդու մահվան մեջ, իրեն մեղավոր է ճանաչելու դատարանում։
Ինչպես հաղորդում է LA DailyNews-ը, 35-ամյա Արամազդ Անդրեասյանը կանգնելու է Ալհամբրայի գերագույն դատարանի առջեւ։ Նրա փաստաբան Ամբրոսիո Ռոդրիգեսը նշել է, որ դատարանում համապատասխան հայտարարություն կարվի։ Հունիսի 23-ին դատարանը պաշտոնապես մեղադրանք էր առաջադրել Արամազդ Անդրեասյանին՝ ապրիլի 21-ին իր որդու՝ Արամազ Անդրեասյան կրտսերի սպանության մեջ։ Փոքրիկի դին գտել էին Սանտա Բարբարա շրջանի Քաչումա լճում, անհետացումից երեք ամիս անց։ Հորը սպառնում է 25 տարվա ազատազրկում։ Շերիֆի գրասենյակի պնդմամբ, Արամազդ Անդրեասյանն է սպանել որդուն, որպեսզի վրեժ լուծի իր նախկին կնոջից՝ Աննա Էստեվեսից։ Զույգը ամուսնալուծության փուլում էր գտնվում է։ Արամազդ Անդրեասյանին երկրորդ անգամ ձերբակալել էին Լաս Վեգասում։ Նրան Քալիֆորնիա արտահանձնելուց հետո լճում գտել էին երեխայի դին։
Հիշեցնենք, փոքրիկի անհետացման մասին մայրը ահազանգել էր ապրիլի 22-ին, երբ հայրը չէր վերադարձրել նրան։ Արամազդ Անդրեասյան ավագին գտել էին Արոյո այգուն, անգիտակից վիճակում։ Ըստ ոստիկանների, նա քնաբերի հինգ հաբ էր խմել եւ կորցրել գիտակցությունը։