Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր Վարդան Սեդրակյանի գործով երրորդ դատական նիստը:

Դատարանը հայտարարել էր ընդմիջման ժամ, սակայն դատարանում իրարանցում է սկսվել:

Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը դատարանից ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի ինքնազգացողությունը վատացել է: Պարզվել է, որ ամբաստանյալը շաքարային դիաբետ ունի և մի քանի ժամ հաց չուտելու պատևառով շաքարը բարձրացել է և ստիպված են եղել շտապ օգնություն կանչել դատարան:

Դատական նիստը հետաձգվել է, ամբաստանյալի առողջական վիճակի վատթարացման պատճառով: