Ինքներդ Ձեզ և շրջապատ մարդկանց ավելի լավ ճանաչելու համար անհրաժեշտ է ընդամենը 1 րոպե: Ընտրեք ֆիգուրը, որը Ձեզ ամենից շատ է դուր գալիս:

Ֆիգուրներից յուրաքանչյուրը համապատասխանում է անձի որոշակի տեսակի:

Քառակուսի

Դուք տրամաբանող եք և պերֆեկցիոնիստ: Խստությունը, դիմացկունությունը և ըմբռնողականությունը Ձեզ դարձնում են գերազանց մասնագետ Ձեր ոլորտում: Սակայն շատերը Ձեզ համարում են ոչ էմոցիոնալ և չափազանց պահպանողական մարդ:

Եռանկյունի

Վստահությունը, եռանդը և սեփական կարծիքը պնդելու կարողությունը Ձեզ դարձնում են առաջատար ինչպես աշխատանքում, այնպես էլ ընկերների շրջանում: Դուք հեշտությամբ կենտրոնանում եք կոնկրետ խնդրի վրա և վստահ գնում եք դեպի Ձեզ նպատակը, բայց հաճախ չեք կարողանում ընդունել սեփական սխալները:

Ուղղանկյուն

Ամենայն հավանականությամբ, Դուք չեք հարմարվում ստեղծված իրավիճակին և երազում եք փոփոխությունների մասին: Ինքնաիրականացման ձգտում, նոր գիտելիքների որոնում, հետաքրքրասիրություն և որոշումներ ընդունելու ընդունակություն. ահա բնավորության այն դրական գծերը, որոնք կօգնեն Ձեզ՝ նպատակին հասնելու ճանապարհին:

Շրջանագիծ

Դուք շատ բարյացակամ և էմոցիոնալ մարդ եք: Կարողանում եք լսել և կարեկցել: Մարդիկ գնահատում են Ձեզ բարության և տակտի համար: Բոլորին գոհացնելու ձգտումը և անվճռականությունը հանդիսանում են թերևս Ձեր բնավորության միակ բացասական գծերը:

Զիգզագ

Դուք գնահատում եք անկախությունը և կրեատիվությունը և երբեք չեք հետևի մեծամասնության կարծիքին, եթե այն տարբերվում է Ձեր կարծիքից: Յուրաքանչյուր հարցի Դուք ստեղծագործաբար եք մոտենում, ամեն ինչում էսթետիկա և օրիգինալություն եք գտնում: Սակայն Ձեզ հաճախ խանգարում է չզսպվածությունը: