ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Խորհրդանշական է, որ այսօր, Երեխաների իրավունքների պաշտպանության օրը, մեկնարկել են միասնական քննությունները:

Կրթության իրավունքը մեր երեխաների կարևորագույն իրավունքներից մեկն է:

Նախարարությունը հետևելու է քննությունների ընթացքին և իր լիազորությունների շրջանակում արձագանքելու է դիմորդներին հուզող հարցերին:

Հաջողություն եմ մաղթում բոլոր դիմորդներին, համբերություն` իրենց ծնողներին և ուսուցիչներին:

Բոլոր խնդիրները լուծելի են: