Խոյ.- Օրը կպահանջի ուժերի առավելագույն կենտրոնացում: Առաջացող խնդիրները կենսական կարեւորություն չեն ներկայացնի, սակայն դրանց լուծման վրա կգնա բավական շատ ժամանակ եւ եռանդ: Փորձեք մնալ մենակության մեջ եւ ձեր շուրջը հնչած խոսակցություններին այնքան էլ չհավատալ:

Ցուլ.- Գործնական հարցերում մի խորացեք մանրուքների մեջ, եւ հստակություն ցուցաբերեք հեռանկարների հարցում: Ստիպված կլինեք դիմել փոխզիջումների, որպեսզի պահպանեք տան անդորրը եւ շրջապատի հետ հարաբերություններում հավասարակշռությունը: Զգուշություն ցուցաբերեք բոլոր հարցերում: Ինչքան հարցերը բարդ են, այնքան սխալվելու հավանականությունը մեծ է:

Երկվորյակ.- Կարող եք հաջողության հասնել աշխատանքում եւ մյուս հարցերում, որոնք վերաբերում են ձեր գործունեությանը: Ձեր ներուժը իրացրեք այնտեղ, որտեղ ձեզ իրականում կհասկանան եւ գործողություններին հավանություն կտան: Դիմեք օգնության, եթե դրա հարկը կա: Խուստումներ մի շռայլեք, քանի որ ի վիճակի չեք լինի դրանք կատարել:

Խեցգետին.- Եթե զսպվածություն ցուցաբերեք եւ լինեք նպատակասլաց, ապա սարեր շուռ կտաք:Բանակցություններն ու փաստաթղթերի ստորագրումը պետք է տեղի ունենա ամենաբարձր մակարդակով: Օրը կարող է լինել բազմախոստում միայնակ խեցգետինների համար: Օրը հարմար է հանգստի եւ ուժերի վերականգնման համար:

Առյուծ.- Ստիպված կլինեք զբաղվել միանգամից մի քանի գործերով: Փորձեք ժամանակը անտեղի չվատնել: Պետք է ուշադրություն դարձնել օրվա ընթացքում ստացված տեղեկություններին: Օրը տրամադրում է ռոմանտիկային եւ հաճելի հանստին: Սիրելիի հետ հարաբերություններում ներդաշնակություն կտիրի:

Կույս.- Շատ ուժ եւ եռանդ կծախսեք: Եթե չիրականացած գաղափարներ ունեք, ապա այժմ դրանցով զբաղվելու եւ կյանքի կոչելու ճիշտ ժամանակն է: Օրը հարմար է ակտիվ հաղորդակցության եւ շփումների, տեղեկությունների փոխանակության համար: Հնարավոր են քննարկումներ ընտանիքում հարեւանների եւ ծանոթների հետ: Խուսափեք հակասություններից:

Կշեռք.- Աշխատանքի մեջ իրադարձությունների ֆորս մաժորները ցանկալի չեն: Պետք է համառորեն շարունակեք զբաղվել սկսած գործերով, հատկապես, որ օգնություն կողքից չեք ստանալ եւ ակնկալել էլ պետք չէ: Եթե պարտքեր ունեք, ապա ցանկալի է վճարել: Խորհուրդ է տրվում այս ընթացքում խոշոր գնումներ չանել: Դրամը ձեզ դեռ պետք կգա:

Կարիճ.- Որեւէ ոչ բարենպաստ բան տեղի չի ունենա, ուստիեւ կարելի է օրը դասավորել ըստ հայեցողության: Փորձեք լուծել այն հարցերը, որոնք հետաձգել եք նախկինում: Ստացված արդյունքներից կլինեք գոհ: Հարազատների հանդեպ ուշադիր եղեք:

Աղեղնավոր.- Օրը կանցնի արագ եւ ռիթմիկ, կլինի հագեցած իրադարձություններով: Եթե ինչ որ բան անել այնուհանդերձ չի հաջողվի, մի տխրեք եւ գլխից վեր թռիչք մի փորձեք անել: Խուսափեք շրջապատի մարդկանց հետ հակասություններից: Մեծ է նոր ծանոթությունների եւ ռոմանտիկ հրապուրանքների հավանականությունը


Այծեղջյուր.- Պատասխանատու կերպով մոտեցեք հանձնարարություններին կամ խնդրանքներին որոնք արվել են ձեզ այն մարդկանց կողմից, որոնց հետ դուք աշխատում եք, կամ որոնցից կախում ունեք այս կամ այն կերպ: Ղեկավարությունը պետք է նկատի ձեր ջանքերը եւ արժանիքները: Ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, որպեսզի գերհոգնածություն չունենաք:

Ջրհոս.- Այսօր հնարավոր է զբաղվել դժվար իրագործելի խնդիրների եւ գործերի կարգավորմամբ, լուծել վիճարկելի հարցերը: Մեծ ուշադրություն հատկացրեք օգտակար տեղեկությունների որոնումներին: Ընկերների եւ մտերիմ ու հարազատ մարդկանց հետ հանդիպման նախաձեռնողը եղեք: Համատեղ ժամանցային միջոցառում անցկացրեք: Շատ ժամանակ հատկացրեք բնության գրկում գտնվելու համար: Խուսափեք պարտք տալուց:

Ձուկ.- Զբաղվեք այն գործերով, որոնց հերթը չէր հասել նախկինում: Այսօր դուք ավելին կկարողանաք անեք, քան կարծում եք: Այնուամենայնիվ ծանրաբեռնվածությունը թույլ չի տա որպեսզի պարզեք հարաբերություններ հարազատների հետ: Իսկ վիճելու ցանկություն այսօր շատ կունենաք: