Խոյ.- Անհրաժեշտ է զգուշավորություն պահպանել նոր ծանոթների հետ շփվելիս: Դուք կարող եք անպարկեշտ մարդկանց շրջապատում հայտնվել:Ուստիեւ նախքան անկեղծանալը այլոց հետ, լավ մտածեք ասելիք ամեն մի բառը: Աշխատեք չվիճել սիրելիի հետ:
Ցուլ.- Այսօր աստղերը բարենպաստ են տրամադրված ձեր հանդեպ: Հնարավոր է ձեզ դիմեն հին ծանոթները կամ նոր մարդիկ, թարմ ու հետաքրքրական առաջարկներով: Կարելի է զբաղվել փաստաթղթային գործերով: Լավ ժամանակահատված է ուսումնառության եւ մասնագիտական որակների բարձրացման համար:
Երկվորյակ.- Վերահսկեք ձեր խոսքերը, եւ մինչ որեւէ բան խոսելը, լավ մտածեք: Տհաճությունների մեծ մասը, որ կարող են տեղի ունենալ, կապված կլինեն ձեր ավելորդ շաղակրատասիրության հետ: Բարդ եւ տհաճ իրավիճակներից կխուսափեք, եթե ինքնավերահսկեք ձեզ:
Խեցգետին.- Այժմ ձեզ հակացուցված է հակասությունների մեջ մտնելն ու վիճելը, հատկապես սիրելի մարդու հետ: Դուք կարող եք ավելորդ պոռթկունություն հանդես բերել եւ ցուցաբերել ոչ-օբյեկտիվություն, եւ չեք ցանկանա լսել հակառակ կողմին: Բաց տարածքներում ավելի շատ ժամանակ անցկացրեք:
Առյուծ.- Եթե ինչ որ բան չստացվի, կրկին փորձեք եւ նոր ջանքեր ներդրեք, նոր տարբերակներ կիրառեք: Հնարավորություն կունենաք հաջողության հասնելու մի քանի ուղղություններով: Մտերիմների եւ հարզատ մարդկանց դրվատանքը, գործընկերների գովասանքը նոր ուժեր կհաղորդեն ձեզ: Ձեզ անհրաժեշտ է ֆիզիկական ծանրաբեռնվածություն, որպեսզի արագ հանեք լարվածությունը:
Կույս.- Հարաբերությունները շրջապատի հետ կդասավորվեն ներդաշնակորեն: Ձեզանից ոչ նախաձեռնողականություն կպահանջվի, ոչ առանձնահատուկ զիջողականություն: Ձեզ լավ կզգաք ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես: Որեւէ բան չպետք է առաջանա, որը ձեզ կնեղացնի:
Կշեռք.- Որեւէ լուրջ փոփոխություն տեղի չի ունենա այսօր, հատկապես բացասական ուղղությամբ: Դուք պատրաստ կլինեք զբաղվելու նոր գործերով եւ կկարողանաք վճարել հին պարտքերը: Նոր ծանոթություններ կարող եք հաստատել: Օրը դրա համար լիովին բարենպաստ է: Ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը:
Կարիճ.- Ավելի նախաձեռնողականություն ցուցաբերեք ամեն հարցում, ինչը առնչվում է ձեր մասնագիտական գործունեությանը: Սակայն եթե ձեր ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտի հանդիպեք, այսօր մի փորձեք այն քանդել: Էներգետիկ դաշտով ուժեղ մարդու գայթակղությանը դժվարությամբ կկարողանաք դիմակայել:
Աղեղնավոր.- Որեւէ տհաճ կամ կազուսային իրավիճակ չի առաջանա: Օրը բարենպաստ է շրջապատն ընդլայնելու, հատկապես եթե այդ հարցում ձեզ օգնի մտերիմ մարդը: Պարտքեր եւ վարկեր երբեք մի վերցրեք: Պարտք տալ նույնպես խորհուրդ չի տրվում:
Այծեղջյուր.- Ձեր յուրաքանչյուր նախաձեռնությունը կուղեկվի բարձր զգացական տոնուսով, լրացուցիչ ինքնավստահություն հաղորդելով ձեզ: Ապագայի համար նոր նվաճումների համար ձեզ լիովին պատրաստ եք զգում: Ղեկավարների հետ պետք չէ բանավեճերի մեջ մտնել, կամ փորձել իրավունքներ պաշտպանել: Այս հարցում հաջողության չեք հասնի:
Ջրհոս.- Այսօր բարենպաստ չէ նրանց համար, ովքեր կցանկանան հարաբերություններ պարզել, կամ վիճելի հարցեր լուծել, ինչպես նաեւ կապեր ստեղծել: Սակայն օրը հարմար է նրանց համար, ովքեր կարիք ունեն ներշնչման: Եթե հորիզոնում նոր մարդու տեսնեք, իմացած եղեք, որ նա ձեր կյանքում կարեւոր դեր կխաղա:
Ձուկ.- Այս օրը ամեն մի գործ ջանք ու եռանդ կպահանջի ձեզանից եւ լրացուցիչ ուշադրություն հարկ կլինի տրամադրել: Տեղեկատվության պակասը եւ ներփակությունը, որը կցուցաբերեն գործընկերները, կարող են խանգարել ձեզ, որպեսզի արագ կերպով մտնեք աշխատանքայի ռիթմի մեջ: Հարմար օր չէ ֆինանսական գործարքների համար: