ԱՄՆ Կենտուկիի բնակչուհի 75 ամյա Մարիսոն Շուրտլեֆի շարադրությունը 65 տարի գտնվել է Աստվածաշնչի մեջ, որը անընդհատ անցել է ձեռքից ձեռք, մինչ պատահաբար չի գնվել հենց Մարիոնի կողմից Կալիֆորնիայի բրիտանական գրադարանում:
Նշելով իր 75 ամյակը` ամերիկացի Մարիոն Շուրտլեֆը զբոսնել է Սան Կլեմենտե քաղաքի փողոցներով մինչ հասել է գրախանութ: Այս մասին գրում է New York Daily News-ը: Կնոջ ներքին ձայնը հուշել է, որ ինչ-որ մի հրաշք է տեղի ունենալու: Նա երկար ժամանակ չի մտել խանութ և գրքերը նայել է միայն գրախանութի պատուհանից և արդեն որոշել է հեռանալ, երբ աչքը ընկել է հին մաշված Աստվածաշունչ, ինչպիսին նա ունեցել է նաև մանուկ ժամանակ: Հիշողությունները այն աստիճանի են հուզել, որ միանգամից որոշել է գնել այդ Աստվածաշունչը:
Միայն գնումներից երկու ամիս անց Մարիոնը հիշել է Աստվածաշնչի մասին, բացել և քարացել զարմանքից: Սուրբ գրքի էջերի արանքում հայտնաբերել է թղթի կտոր, որը իրեն թվացել է թե իր կողմից գրված շարադրությունն է: Ավելի քան 65 տարի առաջ նա սքաութների ճամբարում գրել է փոքրիկ շարադրություն այն մասին, թե ինչպիսին է կյանքը, ինչով այն լավը և ինչպես ապրել այնտեղ, որպեսզի ոչ մեկին չվնասել:
Այսպես շարադրությունը,որը անցել է շուրջ 3.5 հազար կիլոմետր տարածությունը, կնոջը վերադարձրել է 1948 թվական, երբ նա տաս տարեկան է եղել: