Մի տարածված անեկդոտ կա այն մասին, թե ինչու է դոնորական սպերման ավելի թանկ, քան արյունը: Պատասխանը սա է՝ որովհետև դոնորական սպերման «ձեռքի աշխատանք է»: Entertrain-ը ներկայացնում է չինական հիվանդանոցներում տեղադրված այս նոր սարքավորումները, որոնք հնարավորություն են տալիս առանց ձեռքի միջամտության հավաքելու սպերման:

Աշխատանքի սկզբունքը սա է. ավտոմատ սարքավորումը ունի մերսման խողովակ, որի հաճախականությունը կարելի է կարգավորել: Դոնորը տեղադրում է իր «սերնդատու» օրգանը խողովակի մեջ և կարգավորում տատանման հաճախականությունը: Սարքի վերևի հատվածում տեղադրված է մոնիտոր, որի միջոցով կարելի է հետևել ողջ գործընթացին:

Նոր սարքավորումը բժշկական ցուցահանդեսում մեծ հետաքրքրություն է առաջացրել, թեպետ մարդկանց մոտ այն հակասական մեկնաբանությունների տեղիք է տվել: Համացանցի օգտատերերից շատերն այդ նորությունը մեկնաբանել են թեմայի վերաբերյալ ծաղրանկարներով: