Խոյ. Այսօր տարրական զգուշավորություն պահպանելով կկարողանաք խուսափել տհաճություններից: Փորձեք խուսափել իմպուլսիվ եւ ագրեսիվ տրամադրված մարդկանցից: Լավ ժամանակ է գնումներ կատարելու համար:
Ցուլ. Օրը հարմար չէ ոչ հոգեհարազատ գործեր անելու համար: Նման գործերը հետաձգեք եւ դրանց անդրադարձեք ավելի ուշ: Սիրելիի հետ հարաբերություններում ավելի ջերմություն դրեք, տակտ եւ զիջողականություն: Լավ ժամանակ է ճամփորդությունների, ժամանցի եւ առհասարակ ամեն տեսակի փոփոխությունների համար:
Երկվորյակ. Հնարավոր է այսօր անհանգստանաք, սակայն դրանք հաճելի անհանգստություններ կլինեն: Աստղերը վստահ խորհուրդ են տալիս ավարտին հասցնել սկսած գործերը: Իսկ նոր գործեր սկսելու համար պետք է զգուշավոր լինեք: Կարեկցանք ցուցաբերեք եւ մի մերժեք օգնել մտերիմներին: Հնարավոր է առողջական հարց ունենաք:
Խեցգետին. Տհաճ անակնկալներ չեն լինի: Կգտնվեք լավ տրամադրության մեջ եւ կկարողանաք եւ արդյունավետ աշխատել, եւ լավ հանգստանալ: Պետք է ակտիվ գործակցություն սկսել շրջապաետի հետ: Ինքնաբուխ որոշումները կարող են լինել շատ հաջողակ:
Առյուծ. Ամեն գնով խուսափեք հակասություններից, վեճերից, հարաբերությունների պարզաբանումից՝ լինի հարազատների, ընտանիքի անդամների կամ շրջապատի մարդկանց հետ: Եթե կորցնեք ինքնատիրապետումը, անհաջողության կմատնվեք, իսկ լարվածությունն էլ կլինի տեւական, եթե զսպվածություն ցուցաբերեք, ամեն բան կկարգավորվի շուտով:
Կույս. Ձեր գրաֆիկը լցրեք ամեն հնարավոր կարեւոր գործերով եւ հանդիպումներով: Սակայն նաեւ մի մոռացեք ժամանցային միջոցառումների այցելության մասին: Եթե իրադարձությունների ոչ թե դիտորդը լինեք, այլ ակտիվ մասնակիցը, ապա կկարողանաք ավելի շոտ բավականություն եւ օգուտներ ստանալ:
Կշեռք. Լուրջ բաներ մի ծրագրեք, քանի որ հանգստի շրջան է սկսվել ձեր համար: Եթե չունեք հանգստի գնալու հնարավորություն, ապա միայն ամենաանհրաժեշտ եւ անհետաձգելի գործերով զբաղվեք: Չափազանց մեծ պատասխանատվություն եւ պարտականություններ մի վերցրեք ձեր ուսերին: Սպասվում են հանդիպումներ հաճելի մարդկանց հետ:
Կարիճ. Այսօր դուք երկակի դրության մեջ կհայտնվեք: Մի կողմից աշխատանքում ամեն բան ստացվում է դյուրությամբ, մյուս կողմից հնարավոր են բարդություններ լինեն մտերիմ մարդու հետ: Աշխատեք խուսափել վեճերից եւ ավելի համբերատար եղեք:
Աղեղնավոր. Օրը հագեցած կլինի բանակցություններով, որոնք կլինեն արդյունավետ: Սակայն խոսակցությունների ընթացքում միշտ պահեք չափը եւ եթե զգում եք, որ խոսակիցը պատրաստ չէ պատասխանելու, ապա մի ճնշեք նրան: Ստիպված չեք լինի բարդությունների հետ պայքարել միայնակ, եթե այդպիսիք առաջանան, ընկերներն ու բարեկամները կառաջարկեն ձեզ իրենց աջակցությունը:
Այծեղջյուր. Այս փուլում փորձեք մոռանալ «ուզում եմ» բառերը, եւ հիշեք, որ այս ընթացքում ձեր կարգախոսը պետք է լինի «պետք է»-ն: Եթե ալարկոտություն չցուցաբերեք լավ արդյունքների կհասնեք: Օրը հարմար է պայմանավորվածություններ ձեռք բերելու համար: Սակայն եթե ցանկանաք հանգստանալ, մի զրկեք դրանից ձեզ:
Ջրհոս. Կարելի է մեծ արդյունքների հասնել, գործանականում առանց լուրջ ջանքեր թափելու: Այսօր բարենպաստ օր է խոշոր գնումների, կահավորման եւ այլ նմանատիպ գործերի համար: Սպասեք հաճելի անակնկալների, իսկ որոշ Ջրհոսների նաեւ խոստումնալից ծանոթություններ են սպասվում:
Ձուկ. Այսօր նախ գործեք, ապա մտածեք: Առաջին պոռթկումը միշտ ճիշտ կլինի, իսկ որքան սկսեք մտածել եւ վերլուծել, այնքան ավելի կհեռանաք ճշմարիտ ուղուց: Շրջապատին քիչ լսեք: Այդպես միայն շահող դուրս կգաք: