Խոյ. Այսօր կարող եք հանգիստ կերպով ծանրաբեռնել ինքներդ ձեզ: Գործնական բանակցությունները հաջողությամբ կպսակվեն: Կարելի է հանդիպել մարդկանց հետ, ովքեր թանկ են ձեր համար: Հաճելի կլինի տեղեկությունների հետ աշխատելը, համացանցային նամակագրությունը կամ վիրտուալ շփումը:
Ցուլ. Այժմ կարիք չկա խոսքում կտրուկություն ցուցաբերելու: Մյուս կողմից ձեր համոզչականությունն է անկում ապրել: Նույնիսկ ինքներդ կարող եք այլոց ազդեցության ոլորտում հայտնվել: Չեն բացառվում խնդիրները սիրելիի հետ հարաբերություններում, սակայն փորձեք ամեն դեպքում պահպանել սառնասրտություն եւ համբերատար եղեք:
Երկվորյակ. Հնարավորություն կունենաք իրականացնել ինչ մտադրվել եք եւ հաջողվել նոր գործերում: Սակայն պետք է արագ գործել: Օրը բարենպաստ է սիրային հարցերում: Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, նոր ծանոթություններ: Հին ընտանեկան հարցերը կարգավորելու հնարավորություն կունենաք:
Խեցգետին. Ձեզ կարող ենք գայթակղիչ առաջարկներ անել, որոնք վերաբերում են ստեղծագործական կյանքին եւ մասնագիտական գործունեությանը: Հաջող կընթանան բանակցությունները եւ կկարողանաք հասնել արդյունքների: Հեռու մնացեք հակասություններից այն էլ սիրելիի հետ: Ձեր մանրախնդրությամբ մի ճնշեք նրան:
Առյուծ. Հեռու մնացեք նրանցից, ովքեր գիտեք, որ ձեր հանդեպ վատ են տրամադրած, թեկուզ եւ թաքցնում են դա: Ավելի շատ ժամանակ հատկացրեք ինքներդ ձեզ եւ ձեր գործերին, հատկապես եթե դրանք հոգեհարազատ են ձեզ: Բարդ հարցերը հետաձգեք, դրանցով զբաղվելու ժամանակը դեռ չէ: Հապճեպ որոշումներ մի կայացրեք եւ զբաղվեք ապագայի պլաններ մշակելով:
Կույս. Թեեւ գործեր շատ ունեք, բայց մի շտապեք: Մարդկանց պատրաստակամությունն էլ մի չարաշահեք, հատկապես, եթե նրանք անկեղծորեն են ձեր համար լավը կամենում: Ձեր վատ տրամադրությունը մի տարածեք շրջապատի մարդկանց վրա: Նոր ծանոթություններ հաստատեք, բարենպաստ ժամանակ է դրա համար:
Կշեռք. Աշխատանքային ոլորտում ամեն ինչ բարեհաջող կընթանա եւ դուք լավ արդյունքներ կունենաք: Հարազատներին եւ մտերիմներին շատ ժամանակ հատկացրեք: Հիմա նրանք հատկապես ունեն ձեր ուշադրության կարիքը: Ուշադիր եղեք ձեր դրամին: Պարտք մի վերցրեք:
Կարիճ. Աշխատանքային ոլորտում հնարավոր են անակնկալ բարդություններ: Ձեզ կարող է թվալ, թե հաջողությունը շատ մոտ է, սակայն դրան հասնելու ընթացքում անընդհատ ինչ որ խոչընդոտների կհանդիպեք: Փորձեք համբերատար լինել: Ձախորդության այս փուլը շուտով կանցնի: Ամեն բան շուտով իր տեղը կընկնի:
Աղեղնավոր. Խոստումներ մի տվեք եւ շրջապատի մարդկանց խոսքերին էլ մի հավատացեք: Մի զբաղվեք այն գործերով, որոնց մասին ունեցած ձեր պատկերացումները մշուշոտ են եւ անորոշ: Խուսափեք այնպիսի վայրեր այցելելուց, որտեղ պատմությունների մեջ կարող եք հայտնվել: Օրը ընդհանուր առմամբ բարենպաստ է:
Այծեղջյուր. Մասնագիտական հարցերում որեւէ լուրջ փոփոխություններ չեն սպասվում: Ավելի լավ է անեք այն գործերը, որոնք լուրջ ջանքեր չեն պահանջում: Զգուշավորություն ցուցաբերեք գործեր անելիս կամ խոսելիս: Խուսափեք այն մարդկանց հետ հարաբերություններից, որոնց անկեղծության եւ ձեր հանդեպ ունեցած բարի կամեցողության հարցում ունեք կասկածներ:
Ջրհոս. Պատասխանատու վերաբերվել հանձնարարություններին եւ խնդրանքներին, հատկապես եթե դրանք այն մարդկանց կողմից են, որոնցից դուք կախված եք:Հեռու մնացեք հարատեւ բողոքավորներից: Ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը: Աշխատեք շատ չհոգնել:
Ձուկ. Այժմ բարենպաստ շրջան է որը կարող է վառ գունավորել ձեր կյանքն ու առօրյան, ինչպես անձնական այնպես էլ մասնագիտական ոլորտներում: Առավել լավ են դասավորվում գործանական հանդիպումներն ու բանակցությունները: Ձեր ջանքերը կնկատվեն եւ կգնահատվեն: Կստանաք նոր ձեռնտու առաջարկներ: