Տեսանյութում ներկայացված են «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ լավագույն դրվագները Մադրիդի «Ռեալի» դեմ Եվրոպայի Սուպերգավաթի խաղում:
Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում տեղի ունեցած եզրափակիչում Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Ռեալը» 2:1 հաշվով հաղթել էր Եվրոպայի լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ Հայաստանի հավաքականի ավագն անգլիական ակումբի մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման:
«Ռեալն» իտալական «Միլանից» հետո դարձել էր երկրորդ ակումբը, որը 2 անգամ անընդմեջ նվաճում է Եվրոպայի Սուպերգավաթը: 1989 եւ 1990 թվականներին իտալական ակումբը նման հաջողության հասել էր Արիգո Սակիի գլխավորությամբ:
Զինեդին Զիդանը «Ռեալը» գլխավորելուց հետո նվաճել է հնարավոր 8 տիտղոսներից 6-ը՝ դառնալով Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր (2015/2016, 2016/2017), Իսպանիայի չեմպիոն (2016/2017), Եվրոպայի կրկնակի սուպերգավաթակիր (2015/2016, 2016/2017) եւ աշխարհի ակումբային առաջնության հաղթող (2016):