Խոյ. Օրը կարող է ձեզ պարգեւել հետաքրքիր հեռանկարներ, հատկապես մասնագիտական գործունեության ոլորտում: Ցուցաբերեք ոչ միայն ցանկություն, այլև գործնական ակտիվություն: Որոշում կայացնելիս մի հապաղեք, այլապես կզիջեք ձեզ համար նախատեսված տեղն ուրիշին:
Ցուլ. Ձեր ճանապարհին, հնարավոր է, մի ողջ շարք խոչընդոտների հանդիպեք, որոնք հաղթահարելը կլինի բավականին բարդ եւ դժվար: Չարության եւ ագրեսիվության ցուցադրումից զերծ մնացեք: Հենց որ կորցնեք ինքնատիրապետումը, կզգաք, որ շրջապատի մարդիկ ձեզ չեն հասկանում, ինչը ձեզ հիմա պետք չէ:
Երկվորյակ. Այսօր ստիպված կլինեք բավականին ակտիվ լինել, որպեսզի հաջողության հասնեք եւ դրական արդյունքներ ապահովեք: Փորձեք հարաբերություններ հաստատել պիտանի մարդկանց հետ: Խնայեք առողջությունը եւ խուսափեք սթրեսային իրավիճակներից: Ռիսկի մի դիմեք:
Խեցգետին. Օրը կանցնի աննկատ: Եթե ինչ-որ գործ ունեք, որը ձեր սրտով չէ, հետաձգեք այն մի քանի օրով: Հիմա բարենպաստ ժամանակ է հանգստանալու եւ ուժ հավաքելու համար: Խուսափեք ամեն տեսակ հարաբերություններ պարզելուց: Առողջությանն ուշադրություն դարձրեք:
Առյուծ. Որեւէ բացասակայն իրադրություն այսօր չի լինի: Հետաքրքիր եւ կանխատեսելի շրջադարձեր կունենաք ձեր ճակատագրում, որոնք ապագայում դրական փոփոխություններ կբերեն: Փորձեք ավելի շատ շփվել մարդկանց հետ: Ծանոթություններն ու կապերը ձեր այսօրվա հաջողության գրավականը կլինեն:
Կույս. Օրը կանցնի հանգիստ առանց լուրջ փորձությունների եւ մեծ հաջողությունների: Կենտրոնացեք այն խնդիրների վրա, որոնք ձեր ուժերը կներեն լուծելու համար: Մնացածի վրա ուշադրություն մի դարձրեք: Ավարտին հասցրեք հին գործերը եւ սկսեք նորերը: Փորձեք խուսափել քիթն այլոց գործերի մեջ մտցնելուց:
Կշեռք. Օրը կարող է լինել խոստումնալից: Եթե զգաք որ ձեր սկսած գործը ձեր ուզած հունով չի գնում, ապա թողեք այն՝ մի քանի օրից կրկին անդրադառնալու պայմանով: Սիրային հարցերում օրը լուրջ արդյունքներ է խոստանում: Նոր ծանոթություններ հաստատելու լավ ժամանակ է:
Կարիճ. Օրը կպահանջի մեծ ֆիզիկական եւ զգացմունքային ջանքեր: Ամեն ինչին վերաբերվեք այնպես, ասես քննություն եք հանձնում: Ղեկավարությանը որեւէ հարցով դիմելու համար բարենպաստ օր չէ:Փորձեք ազատ ժամանակ կենտրոնանալ ավելի թեթեւ եւ հաճելի գործերի վրա:
Աղեղնավոր. Այժմ փոփոխությունների լավ շրջան է: Փոխեք այն, ինչ կարող եք ձեր կյանքում եւ ինչը ձեզ դուր չի գալիս: Պահպանել կարելի է միայն սիրային հարաբերությունները: Խուսափեք հարաբերություններ պարզել նրանց հետ, ովքեր ձեր համար թանկ են:
Այծեղջյուր. Փորձությունների կարող եք ենթարկվել, որոնք ուզեք, թե ոչ, պետք է հաղթահարեք: Շատ բան կախված կլինի այն հանգամանքից, թե որքանով կկարողանաք հաղթահարել դրանք: Օգնություն մի խնդրեք նրանցից, որոնց քիչ եք վստահում: Նրանք այսօր կարող ենք խառնել ձեր խաղաթղթերը:
Ջրհոս. Մասնագիտական ոլորտում ամեն բան կընթանա ըստ նախանշվածի: Փորձեք ավելի կենտրոնանալ առողջության վրա դուրս եկեք մաքուր օդի, գնացեք ընկերական հավաքույթների: Սիրային հարցերում զգացմունքային հաճելի անակնկալներ կլինեն
Ձուկ. Օրը կանցնի բարենպաստ, եթե վեճերի մեջ չընկնեք: Զբաղվեք հանրային օգտակարություն բերող գործերով, նաեւ այն գործերով, որոնք հաճելի են ձեզ համար: Արդյունքները ձեզ հպարտություն կհաղորդեն: Լավ ժամանակ է փաստաթղթային ձեւակերպումներ անելու համար: