Blognews.am-ը գրում է.
Մարդու կյանքում հավանաբար ամենանշանակալի իրադարձությունը հարսանեկան արարողությունն է: Տարբեր ազգեր միմյանցից տարբեր հետաքրքիր ավանդույթներ ունեն:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում ամենատարօրինակ հարսանեկան ավանդույթները:
Լիբիա
Լիբիայում հարսանեկան ծեսը տևում է 8 օր: 6-րդ օրը փեսացուն նվերներով լի զամբյուղ է տալիս հարսնացուին, որը անպայման պետք է տեսնի այդ նվերները:
Քենիա
Քենիայում հարսանիքի համար պարտադիր պայման է հարսնացուի հղիությունը: Իսկ հարսանիքից հետո ամուսինը պետք է 3 ամիս կնոջ հագուստը հագնի, որպեսզի իր մաշկի վրա զգա կնոջը բաժին հասած ողջ ծանրությունը:
Բալի
Բալիում գործում է ատամները սղոցելու սովորույթ: Համարվում է, որ երբ աղջկա ատամները սղոցած են, նրա հայրն այլևս պատասխանատվություն չի կրում աղջկա համար:
Ուզբեկստան
Այստեղ ամուսնական առաջին գիշերը հարսնացուի հետ անց են կացնում նրա հարազատները: Միայն երկրորդ գիշերը թույլատրվում է, որ ամուսինը նրա հետ անցկացնի:
Բեդվիններ
Բեդվինները հարսանեկան սեղանին տապակած ուղտ են դնում: Դա սովորական ուղտ չէ. ուղտի միջուկը գառ է. գառի մեջ՝ հավ, հավի մեջ՝ ձուկ, ձկան մեջ՝ ձու:
Սահարա
Փոքր տարիքից այստեղ աղջիկներին լավ կերակրում են: Համարվում է, որ որքան գեր է աղջիկը, այնքան հաջողակ կլինի ամուսնության հարցում:
Չինաստան
Չինական ցեղերից մեկում այսպիսի սովորույթ կա. հարսնացուն մինչև հարսանիքը 10 օր պետք է միայնակ լաց լինի, հետո նրան միանում է մայրը ևս 10 օր, հետո նրանց միանում են հարազատները և ընկերուհիները: Համարվում է, որ եթե հարսնացուն բավական չափով լաց է եղել, ուրեմն նրա հետագա ամուսնական կյանքը ուրախ և անարցունք կանցնի:
Նիկոբարի կղզիներ
Այստեղ տղամարդը հարսանիքից առաջ պետք է մեկ ամիս կատարի կնոջ ցանկությունները:
Կենտրոնական Աֆրիկա
Հարսանիքից հետո այստեղ կինը կարող է ծեծել ամուսնուն, և դա կարող է տևել մի քանի օր, մինչև նա դուրս չհանի իր ողջ ատելությունը:
Պապուասներ
Հարսանիքից առաջ պապուասը պետք է հարսնացուին նվիրի 20 խխունջ, 20 խոզի կաշի և դրախտային թռչուններ: Հարսանեկան արարողության ժամանակ հարսնացուն գլխին խոզի ստամոքս է հագնում: