1. Ձգտում
Տղամարդը հանդիպում է կնոջը, որն իրեն համակրելի է թվում, իր համար առանձնահատուկ է, սակայն ֆիզիկական ձգտումը նույնպիսին է, ինչպիսին այլ կանանց հանդեպ: Ֆիզիկական ձգտումն այն էներգիան է, որը տղամարդուն թեւեր է տալիս: Սա վերաբերում է ոչ միայն երիտասարդներին, այլեւ ցանկացած տարիքի մարդկանց: Կինն այնպես է կառուցված, որ քիչ է ուշադրություն դարձնում տղամարդու արտաքինի վրա եւ ավելի շուտ՝ նրա ինտելեկտի ու պատասխանատվության:
Եթե դա սեր է առաջին հայացքից, նշանակում է՝ կինը տղամարդու մասին ամեն ինչ հորինել է: Եթե դա տեղի է ունեցել սկզբունքի համաձայն՝ ես նրան տեսա եւ անմիջապես հասկացա, ուրեմն գործել է կնոջ երեւակայությունը: Անչափ մեծ սխալ է ենթադրել, որ շփման փուլը չանցնելով՝ կինը կարող է հանդիպել հենց նրան: Եթե նույնիսկ նրան հանդիպի, հետո ամբողջ կյանքում կկասկածի, այս մարդը հենց ա՞յն տղամարդն է, քանի որ սրտի խորքում կհասկանա, որ չէր կարող ամեն ինչ այդքան հեշտ լինել: Չի կարող այդքան հեշտ լինել օդանավը օդ բարձրացնելը: Սկսնակ օդաչուն օդանավը օդ բարձրացնելուց հետո հաճախ է խնդիրներ ունենում՝ ինչպե՞ս այն հիմա վայրէջքի տանեմ: Այսպես է նաեւ հարաբերությունների դեպքում, որոնք անհրաժեշտ հիմք չունեն: Այս մակարդակն է ապագա հարաբերությունների հիմքը:
2. Անորոշություն
Պարտադիր եւ անհրաժեշտ փուլ է: Տղամարդը ձգտում է կնոջը, իսկ հետո առաջին հաղթանակներից հետո նա հանկարծ իրեն լիակատար ապուշի վիճակում է զգում, եւ հիմա նրան նույնիսկ զանգահարել չի ցանկանում: «Իսկ գուցե սա նա չէ»: Գաղտնիք՝ տղամարդը պետք է ապրի կասկածելու փուլը եւ, միեւնույն է, շարունակի սիրահետել: Իսկ հետո, կասկածները հաղթահարելով, անցնի 3-րդ փուլին: Կինն այս փուլում պետք է հանդարտություն պահպանի: Եթե տղամարդն անսպասելի անհետանում է, չզանգահարի եւ հարաբերություններ չպարզաբանի: Այս փուլում ամենահիմար հարցը, որը կարող է կինը տալ, հետեւյալն է՝ «ինչպե՞ս ես ինձ վերաբերվում»: Նա ինքն էլ չգիտի այս հարցի պատասխանը: Տղամարդու հոգեբանությունը գործում է ձգելու սկզբունքով՝ նա որքան շատ է հեռանում, այնքան ավելի մեծ ուժով է հետո մոտ ձգտում: Եվ երկրորդ փուլում տեղի է ունենում առաջին հեռացումը: Կնոջ համար կարեւոր է հանգիստ լինել, չլարվել:
3. Միակը լինելու ցանկություն
Եթե տղամարդը ճիշտ է հաղթահարել կասկածների փուլը, կինը նրան չի խանգարել իր զանգերով եւ նրան չի պատժել, երբ նա վերջապես զանգահարել է («ավելի վաղ էր պետք զանգահարել, գնացքը մեկնեց»), նրա մեջ միայն այս կնոջը հանդիպելու, այդ հարաբերությունները խորացնելու (նկատի չունենք ֆիզիկական մերձությունը, այս փուլում դրանով հարաբերությունները միայն կվատթարացնեք) սուր ցանկություն կառաջանա: Կանայք սովորաբար ամեն ինչ փչացնում են, եւ հաճախ ամուսնության 15-րդ տարում տղամարդն այդպես էլ մնում է անորոշության փուլում: