Ի՞նչ անել՝ ընթրիքից մի քանի ժամ անց գոյացող քաղցը հաղթահարելու և ավելորդ կիլոգրամներից խուսափելու համար: Դիետոլոգները մի քանի խորհուրդներ ունեն, որոնք կօգնեն գիշերը սնվելու սովորություն ունեցող մարդկանց:
Ընթրիքին հարկավոր է սպիտակուց պարունակող մթերք ուտել, որը երկար ժամանակ կուշտ է պահում: Ամենալավ տարբերակը բանջարեղենն ու միսն է: Իսկ ընթրել հարկավոր է քնելուց երեք ժամ առաջ:
Եթե գիշերը, այնումենայնիվ, քաղց եք զգում, երկու բաժակ ջուր խմեք: Դա կօգնի ՝ մինչև առավոտ չմտածել ուտելու մասին:
Երեկոյան մարզվեք. լավ մարզանքից հետո առաջացող հոգնածությունը կհաղթահարի քաղցի զգացողությունը:
Գիշերը կեֆիր խմեք: Այն կշտացնող հատկություն ունի, բայց այդ՝ շատ օգտակար է և չի գիրացնում: