Մեր մարմնի վրա կա այն ամենն, ինչ անհրաժեշտ է մեզ՝ մեր հոգեկան տառապանքն ու նույնիսկ ֆիզիկական ցավը հանգստացնելու համար։ Դուք ունեք ամեն ինչ բացասականից ազատվելու և նոր կյանք սկսելու համար։ Անհրաժեշտ է պարզապես մի փոքր ավելին իմանալ սեփական մարմնի էներգետիկ ուղիների մասին և օգտվել այդ գիտելիքներից։
Կենտրոնանում ենք սթրեսի վրա. եթե Դուք զգում եք, որ այս պահին կյանքը սովորականից ավելի է ճնշում, մի քանի րոպե տրամադրեք և թեկուզ հենց աշխատավայրում բթամատով սեղմեք նկարում ցուցադրված կետը։
Ընդամենը մի քանի տասնյակ վայրկյաններ, և Դուք արդեն կսկսեք նկատել, թե ինչպես է սթրեսն անցնում, իսկ դրա փոխարեն՝ հանգստություն ու մտքի պարզություն նկատվում։ Լավն այն է, որ Դուք կարող եք կրկնել այս «հնարքը», երբ պատահի և որտեղ պատահի՝ անհանգստության ու քրոնիկական ցավերի հայտնվելու հենց առաջին իսկ պահից սկսած։
Գիտության համաձայն՝ դրա արդյունավետ ազդեցությունը նկատելի է օրգանիզմի վրա թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական առումով։
♦ Ինչպես է ազդում կետային մերսումը
Մերսման այս տեսակը մարմնի բուժման այլընտրանքային տարբերակ է՝ մատների օգնությամբ։ Այն, ինչ Ձեզ անհրաժեշտ է, մարմնի համապատասխան կետերին սեղմելն է, որոնք կխթանեն օրգանիզմի ինքնավերականգնումը։
Այս տեխնիկան հայտնաբերվել է դեռ 5000 տարի առաջ Ասիայում։ Եվ այն ընդունում են շատ արևելյան բժիշկներ։
Նրանք խորհուրդ են տալիս այն իրենց հիվանդներին, երբ բուժման ավանդական տարբերակներն արդյունավետություն չեն ցուցաբերում։
Այս մեթոդիկայի շրջանակներում հաճախ մերսման են ենթարկվում դեմքի և գլխի վրա գտնվող կետերը, քանի որ
հենց այս հատվածում են կենտրոնացած ամենաշատ նյարդային վերջավորությունները։
♦ Օրգանիզմի էներգետիկ միջօրեականներ
Ձեր մաշկի տակ տարբեր հատվածներում կարևոր էներգետիկ կենտրոններ են թաքնված։ Սովորական դեպքերում էներգիան անցնում է դրանց միջով սովորական ռեժիմով։ Սակայն այն բանից հետո, երբ Դուք ֆիզիկական կամ հոգեբանական տրավմա եք ստանում, այս մեխանիզմը խափանվում է։ Խոչընդոտները հեռացնելու և մարմնի հավասարակշռությունը վերականգնելու համար անհրաժեշտ է խթանել համապատասխան կետը, որտեղ խախտվել է հավասարակշռությունը։
Չինական ավանդական բժշկության համաձայն՝ օրգանիզմում էներգետիկ 12 միջօրեականներ կան։ Դրանց հատման հատվածներում կարելի է խթանել էներգիայի արտազատումը, որը դրանից հետո կսկսի տարածվել ողջ մարմնով մեկ։
Արդյունքում լավանում է արյան շրջանառությունն ու ընդհանուր ինքնազգացողությունը։
Ահա թե ինչ է անհրաժեշտ անել կյանքի տարբեր ճգնաժամերի դեպքում։
①
Ինչպես թեթևացնել անհանգստության զգացումը
Հաջորդ անգամ, երբ կսկսեք անհանգստանալ հանրային ելույթից կամ մեկ այլ իրադարձությունից առաջ, որտեղ բոլորի ուշադրությունն ուղղված կլինի Ձեզ, հասկացեք խնդիրը, ընդունեք, որ այն գոյություն ունի։ Այնուհետև սեղմեք ճկույթի մսոտ հատվածը։ Դրա համար օգտագործեք բութ մատը։ Որքան ավելի ուժեղ ու որքան երկար սեղմեք այս կետը, այնքան ավելի արագ կանցնի Ձեր վախը։
②
Ինչպես ակնթարթորեն թուլանալ գոնե մի քանի րոպեով
Եթե Դուք անհանգստանում եք, իսկ մտքերն անընդհատ պտտվում են գլխում, մի մատով սեղմեք հոնքի ներքին ծայրը (այն հատվածում, որտեղից սկսում են աճել մազերը), իսկ մյուս հոնքը՝ մյուս մատով։ Այս վիճակում մնացեք 10 վայրկյան։ Այսպես ավելի լավ կզգաք Ձեզ, հատկապես, եթե դրա հետ մեկտեղ Ձեր ուշադրությունը կենտրոնացնեք բացառապես մարմնի ընթացիկ զգացողությունների վրա։
③
Ինչպես կենտրոնանալ, երբ չափազանց հոգնած ես
Բթամատով սեղմեք աչքերի տակի հատվածում գտնվող ոսկրերը։ Այսպես պահեք 10 վայրկյան ու մտքում կրկնեք. «Ես հոգնել եմ, սակայն կարող եմ առաջ շարժվել»։
④
Սեղմեք քթի տակի հատվածը
Մեկ մատով (կարելի է ցուցամատով) սեղմեք քթի տակի հատվածն ու այսպես պահեք 10-20 վայրկյան ու կնկատեք՝ ինչպես է անհետանում վախը շրջապատի կարծիքներից։
⑤
Սեղմեք կզակը
Մատով սեղմեք ներքևի շրթունքի տակի ծալված հատվածը՝ կզակից փոքր-ինչ վերև։ Բարձրաձայն ասեք Ձեր վախերն ու անհանգստությունները։ Սա կօգնի հանգստանալ։
Սեղմեք գլխի վերևի հատվածը
Աջ ձեռքի բթամատով սեղմեք գլխի վերևի հատվածը։ Այդ պահին հիշեք այն զգացողությունները, որոնք սթրես են առաջացնում։ Դրանից հետո դրանցից գլուխ հանելն ավելի կհեշտանա։