«Yere1» սիթքոմում Լաուրային մարմնավորող դերասանուհի Անյա Սահակյանին տեւական դադարից հետո երկրպագուները կտեսնեն նոր կերպարով: Անյան նկարահանվել է Արայիկ Ավետիսյանի նոր տեսահոլովակում, որի ռեժիսորը Արեն Բայադյանն է, իսկ մանրամասների մասին պատմել է NEWS.am STYLE-ին:
«Նկարահանվելու առաջարկը ստացել եմ տեսահոլովակի ռեժիսորի՝ Արդեն Բայադյանի կողմից: Երբ ինձ պատմեց տեսահոլովակի մասին, մտահաղացումն ինձ շատ դուր եկավ, քանի որ տեսարաններում դերասանական հմտություն էր պահանջվում: Իմանալով Արենին, նրա պրոֆեսիոնալիզմը՝ առանց մտածելու համաձայնվեցի»,-նշեց Անյան՝ հավելելով, որ տեսահոլովակում մարմնավորում է մի հերոսուհու, որն ընդհանրապես իրեն նման չէ.
«Տեսահոլովակի հերոսուհին իրականում շատ թիթիզ աղջնակ է, շատ նուրբ եւ կանացի է: Ես իրականում նուրբ անձնավորություն չեմ»:
Չնայած հայ հեռուստադիտողները չէին տեսնում Անյային հայկական եթերում՝ գեղեցկուհին չէր դադրում նկարահնվել.
«Դադարել էի հայկական շոու-բիզնեսի հետ աշխատել, քանի որ նկարահանվում էի արտերկրում, հիմնականում՝ գովազդներում: Բայց իմանալով Արենին եւ տեղյակ լինելով, որ նրա աշխատանքը ոչ մի կերպ չի զիջում արտերկրացիների աշխատելաոճին՝ ոչ մի խոչընդոտ չտեսա եւ նկարահանվեցի այնտեղ: Կարծում եմ՝ տեսահոլովակը եթերում կլինի մոտ մեկ շաբաթից»,-ասում է Անյան, որի հետ զրուցեցինք նաեւ ամառային հանգստից.
«Հանգստանալ հասցնում եմ միայն Վրաստանում, քանի որ հեռավորությունը մոտ է, իսկ ես երկար չեմ կարող բացակայել երկրից: Երեւանում էլ լողավազաններ եւ ակումբներ եմ հաճախում: Առանց պարի իմ կյանքը չեմ պատկերացնում: Կարծում եմ՝ իմ էջի հետեւորդները դա զգում են»:
Նյութի աղբյուրը` NEWS.am